Մխիթարյան. «Արսենալը» մտադիր է հաղթել մրցաշարում, ոչ թե ուղղակի մասնակցել

Մխիթարյան. «Արսենալը» մտադիր է հաղթել մրցաշարում, ոչ թե ուղղակի մասնակցել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաինական «Վորսկլային» (4:2) հաղթելուց հետո խոստացել է, որ թիմն աշխատելու է հաղթանակով ավարտել մրցաշարի խաղերից յուրաքանչյուրը:

«Կարևոր հաղթանակ էր: Սկզբից եղան բարդություններ, բայց լավ է, որ մենք խփեցինք մինչև ընդմիջումը: Երկրորդ խաղակեսում ավելի հեշտ էր, քանի որ «Վորսկլան» սկսեց ավելի հաճախ գրոհել: Ես ընկերներ ունեմ «Վորսկլայում», բայց խաղի ժամանակ ես մոռանում դրա մասին: Հիմա կարող ենք հանգիստ հանդիպել»,- ասել է ֆուտբոլիստը, գրում է Sportbox.ru-ն:

Ըստ նրա, լոնդոնյան ակումբի գործող մարզիչ Ունան Էմերին «երեք անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում, և դա շատ կարևոր է «Արսենալի» համար, քանի որ իրենք խաղում են հաղթելու համար, ոչ թե մասնակցության»:

«Դա շատ կարևոր է, քանի որ հաղթողը տեղ է ստանում Չեմպիոնների լիգայում, ուստի մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը:

ՉԼ հաջորդ խաղում «Արսենալը» հոկտեմբերի 4-ին հանդիպելու է «Ղարաբաղի» հետ:Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Ադրբեջանի «Ղարաբաղ» անվանումով ակումբի հետ հանդիպմանը, քանի որ ՀՀ քաղաքացի է:

«Մեր բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը միշտ մեր առաջնայնություններից գլխավորն է եղել: Մենք կքննարկենք իրավիճակն ու կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է «Արսենալի» մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով «Ղարաբաղի» հետ հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության հարցին:

«Վորսկլան» այդ նույն օրը կհանդիպի «Սպորտինգիը» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---