Կարեն Ասլանյանը՝ ԵԱ բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեշին։

67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ էր ստացվել, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության է հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---