Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր24 հունիսի 2019 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձել է չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ է տոնել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին: 1/4 եզրափակչում Գևորգյանը 11։0 հաշվով առավելության էր հասել բուլղարացի Վասիլև Կարամֆիլկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացոցիչ Ռեդջեփ Հաջարիին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած ըմբիշներից Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։ 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |