Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը18 նոյեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու ամռանը «Արսենալից» հեռացավ Ա սերիայի ակումբ, ինչպես նաև քննադատել է լոնդոնյան ակումբի մարզիչ Ունաի Էմերիի մարտավարությունը: Երբ ակումբ եկավ իսպանացի Էմերին, Մխիթարյանի դերը թիմում փոխվեց՝ Հենրիխն ավելի խորքում էր խաղում և արդեն չէր կարող ազդել թիմի գրոհի վրա, ինչպես սովոր էր: Այդ գործոնը, ինչպես նաև խաղային ժամանակի պակասը, հանգեցրին ակումբի փոփոխման, գրում է Eurosport-ը: «Էմերին ավելի մեծ ուշադրություն էր դարձնում մարտավարությանը: Ես սկսում էի որպես վինգեր, բայց պետք է խաղարկեի գնդակը հենակետայինի հետ: Ահա թե ինչու ես չկարողացա բավարար քանակի գոլեր և փոխանցումներ իրացնել: Ինձ դուր է գալիս ավելի ազատ խաղալ և ազատ գոտիներ փնտրել, բայց դու պետք է անես այն, ինչ պահանջում է մենեջերը: Ես չէի կարող հաշտվել պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելու հետ: Ես գիտեմ իմ ուժեղ հատկություններն ու հասկանում եմ, թե ինչի եմ ունակ: Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին: Էմերին և Ռաուլ Սանլեհին (սպորտային տնօրեն) հավաստիացրեցին ինձ, որ ես կարևոր եմ «Արսենալի» համար, սակայն ես պայմանագիր կնքեցի «Ռոմայի» հետ, քանի որ նրանց մոտ իմ խաղի հանդեպ հավատն ավելի մեծ էր»,-ասել է ֆուտբոլիստը: Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 4 հանդիպման է մասնակցել, 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձել: «Արսենալից» առաջ Մխիթարյանը խաղացել է ՄՅՈւ և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |