Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել

Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին «Արսենալը» վարձակալությամբ է տրամադրել իտալական ակումբին, ասել է, որ լավ մարզավիճակում է և կցանկանար ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել։ Այդ մասին տեղեկացնում է Ա աերիայի YouTube-ի պաշտոնական ալիքը։

«Ես գերազանց մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հաճույք եմ ստանում այստեղի ֆուտբոլից, այս լիգայից և կյանքից ընդհանրապես»,-ասել է Մխիթարյանը։

Նա հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի։

«Ցավոք՝ այնքան էլ շատ գոլերի հեղինակ չեմ դարձել, բայց ինձ համար առավել կարևոր է, որ «Ռոման» հաղթի և միավորներ հավաքի»,- ասել է Մխիթարյանը։

Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել:

Ընթացիկ խաղաշրջանի 13 խաղում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---