Աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը իր տիտղոսը կպաշտպանի Ելենա Ռիդի հետ մենամարտում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտուհին աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալ կանանց շրջանում թեթեւագույն քաշում WBA եւ WIBF վարկածներով: Սյուզան Քենտիկյանը իր տիտղոսը կպաշտպանի մարտի 20-ին ամերիկուհի Ելենա Ռիդի հետ մենամարտում:



Մենամարտը տեղի կունենա բռնցքամարտի «proSieben Fight Night» շոուի շրջանակներում` «մարդասպան թագուհու»` Սյուզիի հայրենի Համբուրգ քաղաքում:



Ելենա Ռիդը, որը հայտնի է բռնցքամարտի աշխարհում որպես «Տիկնիկ», հայտնի է նաեւ իր երկու մենամարտերով կանանց բռնցքամարտի առասպել, գերմանուհի Ռեգինա Հալմիխի հետ: Երկու անգամ էլ Ռիդը արժանավայել հանդես եկավ: Առաջին հանդիպումը 2004-ին էր եւ ավարտվեց ոչ ոքի հաշվով, իսկ երկրորդը` 2005-ին, որտեղ միավորների նվազագույն առավելությամբ հաղթեց Հալմիխը:



Ս.Քենտիկյանը ծնվել է 1987թ. Հայաստանում: 1992-ին, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա: 2007-ին նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը WBA եւ WIBF վարկածներով, որոնք նախկինում պատկանում էին Ռ.Հալմիխին: 2008-ի նա ստացավ Գերմանիայի քաղաքացիություն: Նա պարտություն չի կրել իր 23 մենամարտերում, որոնցից 16-ում հաղթել է նոկաուտով, պաշտպանելով իր տիտղոսը այնպեսի բռնցքամարտիկների դեմ պայքարում, ինչպիսիք են Հագար Շմուլեֆելդ Ֆայները եւ Անաստասիա Տոկտաուլովան:



Քենտիկյանի ու Ռիդի մենամարտը կմեկնաբանի աշխարհի նախկին չեմպիոն Ռեգիան Հալմիխը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---