Մագոմետ Շաբուրով. «Մենք Ելենա Ռիդի հանդեպ Կենտիկյանի հեշտ հաղթանակը չենք ակնկալում»

PanARMENIAN.Net - Ամենաթեթեւ քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով կին-պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը մարտի 20-ին գերմանական Համբուրգ քաղաքում կպաշտպանի իր տիտղոսները ամերիկուհի Ելենա Ռիդի հետ մենամարտում: Բռնցքամարտի շոուի շրջանակներում ռինգ դուրս կգան Universum պրոմոուտերական ընկերության եւս 2 ներկայացուցիչներ, որոնք մարզվում են հայտնի մասնագետ Մագոմեդ Շաբուրովի մոտ` ոչ մի պարտություն չունեցող մջին քաշային կարգի մարզիկ Գենադի Գոլովկինը եւ առաջին թեթեւ քաշային կարգի բռնցքամարտիկ Վիտալի Տայբերտը: Արատահայտվելով առաջիկա մենամարտերի մասին` Շաբուրովը նշել է, որ սպասվող մենամարտում Կենտիկյանի հեշտ հաղթանակը չի ակնկալում:



«Սյուզի Կենտիկյանին սպասվում է ամերիկուհի Ելեն Ռիդի հետ մենամարտը, վերջինս ժամանակին ռինգ էր դուրս գալիս կանացի բռնցքամարտի տեղական աստղ Ռեգիան Հալմիհի դեմ, եւ երկու անգամ էլ արժանապատվությամբ է հանդես եկել: Կենտիկյանն ու Ռիդը ընդհանուր հակառակորդ են ունեցել` Մարի Օրտեգան, որի հետ Ռիդը մենամարտել է բոլոր ռաունդներում, իսկ Սյուզին հաղթանակ տարավ առաջին ռաունդում, բայց հայտնի է, որ հակառակորդը հակառակորդին նման չէ, ուստի մենք հեշտ հաղթանակ չենք ակնկալում եւ շատ լուրջ նախապատրաստություն ենք կատարել: Վստահ եմ, որ մենամարտը տեսարժան եւ հետաքրքիր է ստացվելու»,- Շաբուրովի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---