Կորյուն Սողոմոնյանը նվաճել է Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Ավարտվել է առաջին անգամ մայիսի 23-ից մինչեւ 30-ը Հայաստանում անցկացվող Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատանեկան հավաքականի եզրափակիչ դուրս եկած երեք ներկայացուցիչներից երկուսը զիջել են իրենց հակառակորդներին եւ միայն Կորյուն Սողոմոնյանին (ք/կ 46 կգ) է հաջողվել վստահ հաղթանակ տանել հնդիկ բռնցքամարտիկ Շիվա Տապայի հանդեպ 10:4 հաշվով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:



Ջոնիկ Տոնոյանը (ք/կ 54 կգ) եւ Հայկ Խաչատրյանը (ք/կ 70 կգ ) պարտություն են կրել կուբինացի Էրնեստո Բոլերիից եւ եզրափակիչ դուրս եկած Ջոզեֆ Ուորդուից համապատասխանաբար եւ արժանացել են արծաթե մեդալների:



Աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցանակակիրներին ոսկե մեդալ հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Այդպիսով, Հայաստանի հավաքականն Աշխարհի պատանեկան առաջնությունում ընդհանուր թվով նվաճել է 7 մեդալ, այդ թվում 4 բրոնզե, 2 արծաթե եւ մեկ ոսկե:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---