Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվել է Կորյուն Սողոմոնյանը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մրցաշարի լավագույն բռնցքամարտիկն է ճանաչվել:



46 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Սողոմոնյանը հաղթանակ է տարել Անգլիայի, Ղազախստանի, Կուբային, Ռուսաստանի ներկայացուցիչների հանդեպ, իսկ եզրափակիչում հաղթել է հնդիկ բռնցքամարտիկ Սանդիպին` 10:4 հաշվով:



Պատվավոր մրցանակը Կորյուն Սողոմոնյանին հանձնել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---