Հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը դուրս է եկել Դանիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) դուրս է եկել Հերնինգ քաղաքում (Դանիա) ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:



Ամոյանը 1/16 եզրափակչում անցկացրած առաջին մենամարտում պարտության մատնեց եգիպտացի Հասան Մոստաֆային, 1/8-ում հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց կորեացի Գյու Ջին Չոիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Վիրջիլ Մունտենաուի նկատմամբ:



Ամոյանը, դուրս գալով ԱԱ եզրափակիչ, առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար: Իր առաջիկա մենամարտի մրցակիցը կորոշվի դանիացի Հական Նիբլոմայի եւ իրանցի Համիդա Ռեյհանպուրի մենամարտում:



Նշենք, որ սեպտեմբերի 25-ին` հունահռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը, մրցությունն անցկացվում է միայն 55կգ քաշային կարգում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---