Քարամյան եղբայրների թիմը` ռումինական «Տիմիշոարան» շանս ունի անցնելու Եվրոպայի լիգայի եզրափակչի 1/16

PanARMENIAN.Net - Այսօր ռումինական «Տիմիշոարան», որտեղ խաղում են հայ ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, Եվրոպայի Լիգայի Ա խմբում կհյուրընկալվի Բելգիայի «Անդերլեհտի» դաշտում: «Տիմիշոարան» ունի 2 միավոր եւ զբաղցենում է նախավերջին տեղը: «Տիմիշոարայի» գլխավոր մարզիչը հրապարակել է թիմի կազմը: Հիմնական կազմում կխաղան նաեւ Քարամյան եղբայրները:



«Տիմիշոարան» 3 միավոր է զիջում Հոլանդիայի «Այաքսին» ու «Անդերլեհտին» որոնք վաստակել են 5-ական միավոր: Վերջին հորիզոնակաը զբաղեցնում է Զագրեբի «Դինամոն», որը զրկվել է 3 միավորից «Տիմիշոարայի» հետ խաղում տրիբունաներում լուրջ անկարգությունների պատճառով, սակայն որոշումը կարող է բողոքարկվել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:
 Ուշագրավ
Ռալլիին կմասնակցեն Երևանի և Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաև Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ
ՖԻԴԵ-ն փոխանցել է տղամարդկանց շրջանում աշխարհի առաջատարի կոչման առաջիկա խաղերի իրավունքները «Ագոն» ընկերությանը
Կարեն Գրիգորյանի մրցակիցն է լինելու չինացի գրոսմայստեր Յունգյու Յուն
Շախմատիստները հաշտություն են կնքել պարտիայի 64-րդ քայլին