Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանն ընդգրկվել են լավագույն բռնցքամարտիկների «The Ring» տասնյակում 1 դեկտեմբերի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Տարբեր տեսակի վարկանիշերի կազմումով հայտնի «The Ring» ամսագրի խմբագիր Մայքլ Ռոզենտալը այս անգամ կազմել է Արեւելյան բլոկից լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, տասնայկում ներկայացված են հետխորհրդային տարածքի բռնցքամարտիկները, որոնք ծնունդով նախկին միութենական հանրապետություններից են եւ ներկայացնում են այլ երկրներ: Ցուցակը գլխավորում է հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), 7-րդ տեղում է Վիկ Դարչինյանը, որը ներկայացնում է Ավստրալիան: Լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի` 1. Արթուր Աբրահամ- (31-0, 25 KO) 2.Վիտալի Կլիչկո (38-2, 37 KO) 3. Վլադիմիր Կլիչկո (53-3, 47 KO) 4.Տոմաշ Ադամեկ (39-1, 27 KO) 5. Լուչիան Բուտե (25-0, 20 KO) 6. Զոլտ Էրդեյ (31-0, 17 KO) 7. Վիկ Դարչինյան (32-2-1, 26 KO) 8. Սերգեյ Ձինզիրուկ (36-0, 22 KO) 9. Քշիշտոֆ Վլոդարչիկ (42-2-1, 31 KO) 10. Յուրի Ֆորման (28-0). Ռալլիին կմասնակցեն Երևանի և Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաև Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ ՖԻԴԵ-ն փոխանցել է տղամարդկանց շրջանում աշխարհի առաջատարի կոչման առաջիկա խաղերի իրավունքները «Ագոն» ընկերությանը Կարեն Գրիգորյանի մրցակիցն է լինելու չինացի գրոսմայստեր Յունգյու Յուն Շախմատիստները հաշտություն են կնքել պարտիայի 64-րդ քայլին |