Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար

PanARMENIAN.Net -
Փետրվարի 9-ին լրագրողների հետ է հանդիպել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը եւ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:



Ըստ Առաքելյանի, մրցաշարի կազմակերպման համար ծախսվել է շուրջ 600 հազար դոլար: «Առաջին երեք տեղերը գրաված թիմերը կստանան դրամակն պարգեւներ` 50, 30 եւ 20 հազար դոլարի չափով: Բացի այդ, մենք ձեռք ենք բերել մարզական նոր գույք եւ պատրաստ ենք ցանկացած մրջազգային մրցաշար կազմակերպել Հայաստանում»,-ասել է Առաքելյանը:



Լ.Ջուլֆալակյանն իր հերթին նշել է, որ նման միջազգային մրցաշար առաջին անգամ կանցկացվի Հայաստանում, չնայած նրան, որ հայ ըմբիշները միշտ հաջողությունների են հասել աշխարհում: «Եթե Գավաթը հաջող անցնի, մենք կարող ենք հուսալ, որ FILA-ն մեզ կվստահի նաեւ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը»,-ասել է Ջուլֆալակյանը:



Փետրվարի 13-14-ին Երեւանում տեղի կունենա Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն թիմերը` Հայաստանը, ՌԴ-ն, Իրանը, Հունգարիան, Կուբան, Թուրքիան, Վրաստանն ու Սկանդինավիայի հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---