Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կփորձի բարձր տեղեր գրավել Աշխարհի գավաթի մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կփորձի բարձր տեղեր գրավել Աշխարհի գավաթի մրցաշարում

PanARMENIAN.Net -
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աշխարհի գավաթի բոլոր մասնակիցները հանդես կգան իրենց լավագույն կազմերով: «Միայն երկու հավաքականներում չեն լինի առաջնորդներ: Կուբայի հավաքականը ելույթ կունենա առանց Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Լոպեսի եւ Իրանի հավաքականը` առանց Համիդ Սուրյանի», - ասել է նա:



Ջուլֆալակյանը կարծում է, որ բոլոր հակառակորդները շատ ուժեղ են, նրա սաներին հեշտ չի լինի: «Բոլոր մրցաշարերում մեր նպատակն` ավելիին հասնելն է», - ընդգծել է գլխավոր մարզիչը:



Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթին պատրաստվում է հունվարի 27-ից: Հավաքականին միացել են Դենիս Ֆորովը (ք/կ 84) եւ 2008 թ-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր եւ 2009 թ-ի Եվրոպայի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը (ք/կ 120), դրա համար Իսրայելից հատուկ հրավիրվել է սպարինգ-մրցակից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---