Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել ելույթը ԵԱ C դիվիզիոնում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել ելույթը ԵԱ C դիվիզիոնում

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին խաղն անցկացրեց Ջիբրալթարի հավաքականի հետ:

Խաղը կայացավ հունիսի 28-ին «Միկա» մարզահամալիրում: Խաղն ավարտվեց 98:45 հաշվով Հայաստանի հավաքականի օգտին:

A խմբում առաջին խաղը կայացավ Մոլդովայի և Անդորրայի հավաքականների միջև, 88:62 հաշվով հաղթանակ տարան մոլդովացիները:

Հունիսի 29-ին կհանդիպեն Ջիբրալթարի և Անդորրայի հավաքականները, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա Մոլդովայի դեմ: B խմբում Շոտլանդիան կհանդիպի Ուելսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---