Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց Ադրբեջանի հավաքականին

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, և սեպտեմբերի 28-ին կայացավ 7-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ: Հանդիպումներն ընթացան ծանր ու լարված պայքարում: Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով, Գաբրիելա Սարգսյան – Ռաուֆ Մամեդով պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: Արման Փաշիկյանը զիջեց Գադիր Հուսեյնովին:

Այս դիմակայության որոշիչ պարտիան տեղի ունեցավ Վլադիմիր Հակոբյանի ու Թիմուր Ռաջաբովի միջև: Պարտիան տևեց մինչև 91-րդ քայլը, կողմերը չէին ուզում միավոր կորցնել, բայց վերջում հանդիպումը ոչ ոքի ավարտվեց:

Հայաստանի հավաքականը զիջեց 1,5:2,5 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---