«Բանանցը» դժվարությամբ կարողացավ հաղթել «Միկային»

«Բանանցը» դժվարությամբ կարողացավ հաղթել «Միկային»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունեց «Միկային»:

Առաջին գոլը խփեց Դենիրա Օրտեգան: «Միկային» 12 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար՝ աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը: Սակայն, «Բանանցին» այնուամենայնիվ հաջողվեց հաղթանակ կորզել խաղի ավարտին: 90-րդ րոպեին Արթուր Ոսկանյանը իրացրեց 11-մետրանոց հարվածն ու հաղթանակ բերեց իր թիմին: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

Այդ հաղթանակից հետո «Բանանցը» 52 միավորով գլխավորում է ՀՀ առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորի առավելություն ունենալով «Փյունիկի» հանդեպ, որը 49 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարների եռյակը եզրափակում է «Ուլիսը» 42 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---