Շախմատի օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը կլինի Չեխիայի հավաքականը

Շախմատի օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը կլինի Չեխիայի հավաքականը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրը: Օլիմպիադան կավարտվի հոկտեմբերի 3-ին:

10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը կլինի Չեխիայի հավաքականը: 9 տուրից հետո հայ գրոսմայստերները 13 միավորով 10-րդ տեղում են: Չեխիայի հավաքականը ևս ունի 13 միավոր և 12-րդ տեղում է: Առաջատարը Ուկրաինայի հավաքականն է, որը վաստակել է 16 միավոր:

Չեխիայի հավաքականի հետ խաղում կխաղացվեն հետևյալ պարտիաները՝ Լևոն Արոնյան-Դավիթ Նավարրա, Վլադիմիր Հակոբյան-Վիկտոր Լազնիցկա, Գաբրիել Սարգսյան-Զբինեկ Գրաչեկ և Արման Փաշիկյան-Վլաստիմիլ Բաբուլա:

Հայաստանի կանանց հավաքականը 13 միավորով 8-րդ տեղում է, 10-րդ տուրում կխաղա Լեհաստանի հավաքականի հետ: Կխաղարկվեն հետևյալ պարտիաները՝ Էլինա Դանիելյան-Մոնիկա Սոչկո, Լիլիթ Մկրտչյան-Յոլանտա Զավադսկա, Լիլիթ Գալոյան-Իոաննա Մայդան-Գաևսկա, Նելլի Աղինյան-Իոաննա Դվորակովսկա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---