Մոսկվայում կկայանա Ասլամբեկ Ասլախանովի անվան սամբոյի 9-րդ միջազգային մրցաշարը

Մոսկվայում կկայանա Ասլամբեկ Ասլախանովի անվան սամբոյի 9-րդ միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Մոսկվայի Իվան Յարիգինի անվան ըմբշամարտի պալատում կկայանա սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի հնգակի չեմպիոն, ՌԴ դաշնային խորհրդի անդամ, գեներալ Ասլամբեկ Ասլախանովի անվան սամբոյի 9-րդ միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է Աշխարհի գավաթի փուլերից մեկը:

Այս տարի մրցաշարին կմասնակցի ավելի քան 25 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ: Հայաստանի Հանրապետության պատիվը կպահի 2010թ. Մարտական սամբոյի եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնություների բազմակի մրցանակակիր, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---