Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային

PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրը Հայաստանի ու Չեխիայի հավաքականների միջև ավարտվեց Հայաստանի հաղթանակով:

Վերջինն ավարտվեց Լևոն Արոնյան-Դավիթ Նավարա պարտիան: Արոնյանը խաղում էր սև ֆիգուրներով: 50-րդ քայլում հայ գրոսմայստերը կարողացավ առավելության հասնել և հաղթանակ բերեց իր թիմին:

Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Այսպիսով Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով: Հայկական թիմը վաստակել է 15 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---