«Արարատը» ջախջախեց «Փյունիկին» 4:1 հաշվով

«Արարատը» ջախջախեց «Փյունիկին» 4:1 հաշվով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 21-րդ տուրի 2 հանդիպումները:

«Նաիրի» մարզադաշտում «Փյունիկ-3» ընդունեց «Արարատին» և պարտվեց 1:4 հաշվով: «Արարատի» կազմում գոլերի հեղինակ դարձան Արա Հովհաննիսյանը, Գևորգ Կարապետյանը և Արսեն Զոհրաբյանը: «Փյունիկ-3»-ի միակ գոլը խփեց Տիգրան Վարդանյանը:

«Գանձասար-2»-ը Կապանում 2:0 հաշվով հաղթեց «Շենգավիթին», PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում:

Հաղթանակի արդյունքում «Արարատը» հավաքեց 43 միավոր և շարունակում է մնալ առաջնության առաջատարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---