Տիգրան Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ

Տիգրան Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանի և ֆեդերացիայի անդամների առաջարկով կառավարության ղեկավարն ընտրվել է ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

«Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ։ Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր և փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ։ Որպես սպորտաձև` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, և միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---