Արսեն Քարամյան. Մենք խնդիր ունենք պարզելու, թե 2011-2012թթ. ինչ ծրագրեր են անհրաժեշտ մարզային մակարդակում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների տարեկան ամփոփիչ հանդիպումը, որտեղ ներկայացվեցին մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների 2010թ. գործունեության արդյունքները, ինչպես նաև` հետագա աշխատանքների ռազմավարական պլանները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարևորեց նման հանդիպումները` մասնավորապես նշելով. «Մենք խնդիր ունենք լսելու մարզային երիտասարդությանը` պարզելու, թե 2011-2012թթ. ինչ ծրագրեր են անհրաժեշտ մարզային մակարդակում, որոնք պետք է կյանքի կոչվեն լիազոր մարմնի` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Այս հանդիպումն առաջին հերթին իրական կարիքի գնահատման փորձ է, քանի որ ցանկացած ծրագիր պետք է բխի կարիքից: Նման մոտեցման պարագայում բարձրանում է ծրագրերի առարկայականությունը, և թիրախային աշխատանքը շատ ավելի արդյունավետ է ստացվում»:

Արսեն Քարամյանը նշեց, որ պետական երիտասարդական քաղաքականության ծանրության կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր: Մարզային երիտասարդության խնդիրները շատ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պետք է պահել: «Սա նաև բխում է ՀՀ կառավարության հաստատած մի շարք փաստաթղթերի ոգուց (տարածքային համաչափ զարգացում, ժողովրդագրական անվտանգություն): Ըստ էության, պետական երիտասարդական քաղաքականությունը պետք է նաև այս մասով իր նպաստը բերի: 2011թ. երիտասարդական ոլորտին հատկացված բյուջեի տրամաբանությունը նույնպես ենթադրում է, որ ծրագրերի մեծ մասն ուղղվելու են դեպի մարզեր»,- ասաց Արսեն Քարամյանը:

2010թ. ընթացքում մեծ աշխատանքներ են տարվել մարզային երիտասարդական կենտրոնների կարողությունների հզորացման ուղղությամբ: Այս համատեքստում երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոններին աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դորիս Վոգլը, խոսելով մարզային երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության մասին, նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակազմերի կարողությունները, հզորացնել մարզային երիտասարդական կենտրոնների կամավորներին և աջակցել ժողովրդավարական կառավարման խորհուրդների զարգացմանը երիտասարդական կենտրոններում, հաղորդում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---