Հայաստան-Ռուսաստան խաղ. Հայերը ԵԱ 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու իրական շանս ունեն

Հայաստան-Ռուսաստան խաղ. Հայերը ԵԱ 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու իրական շանս ունեն

PanARMENIAN.Net - EURO-2012 ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, այդ հավաքականների երրորդ հանդիպումն է լինելու: Առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները հանդիպել են 1999 թվականի մարտի 27-ին երևանում` Եվրոպայի 2000թ. առաջնության ընտրական փուլում: Այդ ժամանակ հայ ֆուտբոլիստները 0:3 հաշվով զիջեցին: Հանդիպումը կայացել էր «Հրազդան» մարզադաշտում: Նույն տարվա սեպտեմբերի 4-ին կայացած պատասխան խաղը «Լուժնիկի» մարզադաշտում` 50 000 հանդիսատեսների ներկայությամբ, նույնպես ավարտվեց ռուս ֆուտբոլիստների հաղթանակով` 2:0:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և թիմի ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանը միակ ֆուտբոլիստներն են, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին և հայտավորված են նաև այս խաղին: Ռուսաստանի հավաքականի կազմը 13 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է:

Վիճակագրությունն, իհարկե, հօգուտ Հայաստանի հավաքականի չէ, և այդ դիմակայությունում 2:0 հաշվով առջևում է Ռուսաստանի հավաքականը, սակայն հայ ֆուտբոլիստներն իրական շանս ունեն ոչ միայն կրճատելու հաշիվը, այլև ամրապնդվելու Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի B խմբի մրցաշարային աղյուսակում և պահպանելու առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը: Չորս հանդիպումներում հայ ֆուտբոլիստները երկու հաղթանակ են տարել (Սլովակիայի (3:1) և Անդորրայի (4:0) հավաքականների նկատմամբ), մեկ ոչ ոքի գրանցել (Մակեդոնիայի հավաքականի հետ` 2:2) և միայն մեկ անգամ զիջել հակառակորդին (Իռլանդիայի հավաքականին` 0:1):

Ռուսաստանի հավաքականին հաղթանակը սեփական ուժերի հանդեպ վստահություն կբերի, քանի որ վերջին երկու ընկերական հանդիպումներում Դիկ Ադվոկատի սաները զիջել են Բելգիայի (0:2) և Իրանի (1:0) հավաքականներին և, իհարկե, առաջատար դիրքերը B խմբում:

Իսկ B խմբում թիմերի դասավորությունը հետևյալն է` Ռուսաստան – 9 միավոր, Իռլանդիա, Հայաստան, Սլովակիա – 7 միավոր, Մակեդոնիա – 4 և Անդորրա – 0 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---