Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստներ

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-19-ը Դուբայում տեղի է ունենալու միջազգային շախմատային մրցաշար, որտեղ հանդես են գալու 9 հայ շախմատիստներ:

Դուբայում խաղալու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը, հաղորդում է armchess.am-ը:

Մրցաշարին մասնակցելու են 146 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Մալազիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից,Եգիպտոսից և Ադրբեջանից:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---