Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ

Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ

PanARMENIAN.Net - 2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Պայմանագիրը ստորագրվել է 3 տարով, պայմանագրով նախատեսված գումարի չափը չի հաղորդվում: Ապրիլի 1-ին ֆուտբոլիստը մեկնելու է Դոնեցկ:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Մետալուրգը» 26 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը և հաջորդ խաղում ապրիլի 2-ին խաղալու է «Դնեպրի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---