Դավիթ Նալբանդյանն ATP վարկանիշում 1425 միավորով բարձրացել է 22-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանն ATP վարկանիշում 1425 միավորով բարձրացել է 22-րդ տեղը

PanARMENIAN.Net - ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) մայիսի 16-ին հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ 1425 միավորով 22-րդ տեղում է:

Երկու վիրահատություններից հետո Նալբանդյանը կորտ կվերադառնա 2011թ. հունիսին և կմասնակցի Լոնդոնում կայանալիք «Quuen’s Club» առաջնությանը: Նա կխաղա նաև Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում, որտեղ Արգենտինայի հավաքականը պայքարելու է Ղազախստանի հավաքականի դեմ: Վարկանիշը 12070 միավորով շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա), երկրորդ տեղում Նովակ Ջոկովիչն է (Սերբիա), որը 450 միավորով կրճատել է իր տարբերությունը իսպանացու հետ: Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 8390 միավորով երրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---