Վլադիմիր Մնացականյանն բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը մինչև 70կգ քաշային կարգում բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել: Մնացականյանը եզրափակչում ձախ ձեռքով հաղթեց Ալեքսանդր Վորոնեսկուն և ոսկե մեդալ նվաճեց: Նա իր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2010 թվականին:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 18 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Առաջինը տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը 392 միավորով, 171 միավորով երկրորդ տեղում է Ուկրաինան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրքիան 169 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---