Ուշադրության կենտրոնում
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է

Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է

18 ապրիլի
Ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ: Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան, հայտնում է Aysor.am-ն իր աղբյուրի վրա հղումով։ «Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է աղբյուրը։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրել է. «Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ. ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնել է. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։
Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը
Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ
Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել
Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել
ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝  Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել
ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին
---