1 Ալբերտ Ոսկանյան. Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով19 ապրիլի 2010 Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: 1 |