12
Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյակը

Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյակը

22 նոյեմբերի 2013 - 13:33 AMT  09:33 GMT
Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյա հոբելյանը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ։
Հայկական դրամի պատմությունից. Հոբելյանական և հիշատակային մետաղադրամները

Հայկական դրամի պատմությունից. Հոբելյանական և հիշատակային մետաղադրամները

21 նոյեմբերի 2013 - 12:10 AMT  08:10 GMT
Հայաստանի Կենտրոնական բանկը 1994 թվականից ի վեր թողարկում է հոբելյանական մետաղադրամներ արծաթից, ոսկուց և պղնձի ու նիկելի համաձուլվածքից:
Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները

Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները

18 նոյեմբերի 2013 - 17:55 AMT  13:55 GMT
Ներդրումային կամ ձուլածո մետաղադրամները (ինչպես դրանք հաճախ անվանում են) դրամների մի առանձին խումբ են: Դրվագվում են թանկարժեք մետաղներից՝ ոսկուց և արծաթից (սահմանափակ քանակով նաև պլատինից ու պալադիումից), ի տարբերություն կոլեկցիոն մետաղադրամների, դրվագվում են միայն 999 և ավելի բարձր հարգի թանկարժեք մետաղներից:
Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները

Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները

16 նոյեմբերի 2013 - 14:48 AMT  10:48 GMT
1993 թվականի նոյեմբերի 22-ին երկարատև ընդմիջումից հետո շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Այսօր ՀՀ-ում թղթադրամներից բացի շրջանառվում են նաև մետաղադրամներ՝ շրջանառվող, կոլեկցիոն, ինչպես նաև ներդրումային: Ազգային արժույթը վճարման միակ օրինական միջոցն է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը

Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը

13 նոյեմբերի 2013 - 18:46 AMT  14:46 GMT
1993 թվականի մարտի 27-ին կազմավորվեց Հայաստանի Կենտրոնական բանկը, որի նախագահ դարձավ Իսահակ Իսահակյանը: Խորհրդային ռուբլիները մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը դեռ ազատ շրջանառվում էին՝ փոխանակվելով 200 ռուբլին 1 դրամի դիմաց փոխարժեքով:
Հայկական դրամի պատմությունից. Հայաստանին նվիրված խորհրդային հուշամետաղադրամներ

Հայկական դրամի պատմությունից. Հայաստանին նվիրված խորհրդային հուշամետաղադրամներ

8 նոյեմբերի 2013 - 19:39 AMT  15:39 GMT
1965 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում թողարկված 68 տեսակի հուշամետաղադրամներից երեքը նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին՝ «Երկրաշարժ», «Մատենադարան», «Սասունցի Դավիթ»:
Հայկական դրամի պատմությունից. ԽՍՀՄ շրջանի դրամաշրջանառությունը

Հայկական դրամի պատմությունից. ԽՍՀՄ շրջանի դրամաշրջանառությունը

5 նոյեմբերի 2013 - 16:27 AMT  12:27 GMT
1924 թ. Խորհրդային Միության կազմավորման հետ, որի կազմում ընդգրկվեց նաև Անդրկովկասը, կառավարությունը որոշեց փոխանակել բոլոր դրամանիշերը ԽՍՀՄ միասնական դրամանիշերով:
Հայկական դրամի պատմությունից. 1918-1924 թթ. մետաղադրամներ չեն թողարկվել

Հայկական դրամի պատմությունից. 1918-1924 թթ. մետաղադրամներ չեն թողարկվել

1 նոյեմբերի 2013 - 17:38 AMT  13:38 GMT
1922 թվականին Անդրկովկասի երեք սոցիալիստական խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորվեցին, կազմելով Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն (ԱՍԽՀՖՄ): 1922 թվականի մարտի 12-ին Թիֆլիսում Ադրբեջանական ԽՍՀ ԿԳԿ, Հայկական ԽՍՀ ԿԳԿ և Վրացական ԽՍՀ ԿԳԿ հաստատեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն ստեղծելու մասին պայմանագիրը:
Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի դրամանիշերն Առաջին Հանրապետության շրջանում

Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի դրամանիշերն Առաջին Հանրապետության շրջանում

30 հոկտեմբերի 2013 - 16:06 AMT  12:06 GMT
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանից փաստացիորեն անջատված Անդրկովկասում 1917 թ. նոյեմբերին ստեղծվեց միասնական անկախ կառույց` Անդրկովկասի կոմիսարիատը, որը կազմվեց անդրկովկասյան երեք հիմնական ազգերի՝ հայերի, վրացիների և կովկասյան թուրքերի (1918թ. մայիսից` ադրբեջանցիներ) ներկայացուցիչներից, որի կենտրոնը Թիֆլիսն էր: 1918 թ. փետրվարին ֆինանսների նախարարությունը (ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան) թողարկեց դրամանիշեր, որոնք կոչվում էին բոներ․ դրանց վրա մակագրությունները չորս լեզվով էին՝ ռուսերեն, հայերեն, վրացերերն ու թուրքերեն:
Հայկական մետաղադրամների պատմությունից. Ղարաբաղի խանությունում հատում էին սեփական մետաղադրամները

Հայկական մետաղադրամների պատմությունից. Ղարաբաղի խանությունում հատում էին սեփական մետաղադրամները

25 հոկտեմբերի 2013 - 18:35 AMT  14:35 GMT
Հիջրայի (մահմեդական տարեգրության) 996 թվականին (մեր տարեգրության 1588 թվական), Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են Պարսկական միապետների տիրապետության տակ: 18-րդ դարի երկրորդ կեսին Պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսաանկախ խանություններª Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն:
12
---