Այս ամիս ռուս դիվանագիտությանը կարելի է կարեւոր նվաճումներ վերագրել

Ռուսաստանին հարկավոր է բաց հայ-թուրքական սահմանը` Վրաստանին վերածելու համար մի տարածքի, որը ոչ ոքի համար հետաքրքրություն չի ներկայացնում, եւ ստիպելու համար նրան «հանձնվել իր ողորմածությանը»

Վերջին շաբաթում Ռուսաստանի պահվածքը Կովկասում հիշեցնում է չարաբաստիկ խորհրդային ժամանակները, երբ ձեռքեր ոլորելու ու շանտաժի միջոցով Մոսկվան հասնում էր ցանկալիին: Ընդ որում «քաղցրաբլիթի» քաղաքականությունն ի սկզբանե չի դիտարկվում` բավական է հիշել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ՀՀ նախագահի իբր տված «հարցազրույցը: Մնում է միայն գուշակել, թե ում էր հարկավոր այդքան վնասել կարծես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից հանդիսացող երկրի նախագահին, ընդ որում Անկախության օրը:

PanARMENIAN.Net - Ռուսաստանին հարկավոր է բաց հայ-թուրքական սահմանը` Վրաստանին վերածելու համար մի տարածքի, որը ոչ ոքի համար հետաքրքրություն չի ներկայացնում, եւ ստիպելու համար նրան «հանձնվել իր ողորմածությանը»: Իրոք, եթե ԱՄՆ-ն է հրաժարվում Եվրոպայում իր ՀՀՊ-ի տեղակայման ծրագրից, ապա Սահակաշվիլին առավել եւս պետք է կողմնորոշվի: Բոլոր վրաց եւ ադրբեջանցի քաղաքական գործիչների այն մտահանգումները, թե ՀՀՊ-ն Հարավային Կովկասում կտեղակայվի, ոչ մի հիմք չունեն եւ լոկ երեւակայության արդյունք են:

Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանի պահվածքը Հայաստանում, ավելի շուտ հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Մոսկվայի բոլոր ներկայիս գործողություններն ոչ այլ ինչ են, քան ֆոնի ստեղծում, որի վրա էլ կզարգանա հիմնական գործողությունը` նվիրված հոկտեմբերի 13-ին կամ 14-ին: Մեծ հաշվով համաձայնագիր կնքելու ամսաթիվը ոչ ոքին չի հետաքրքրում, բացի գուցե հայ քաղաքական գործիչներից, որոնք միանգամից սկսեցին զուգահեռներ անցկացնել Կարսի պայմանագրի հետ եւ գտնում են, որ զուր չէ, որ Արձանագրությունները հենց հոկտեմբերի 13-ին են ստորագրվելու: Շատ հնարավոր է, որ նրանք իրավացի են եւ Թուրքիան հատուկ է այդպես արել: Որքանով հայտնի է, Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խաղերի օրացույցը կազմում է ՖԻՖԱ-ն: Եվ Թուրքիան այստեղ գործ չունի, եթե չի «կաշառել» վիճակահանության մասնակիցներին...Այս ամենն այնքան անլուրջ է, որ ուղղակի զարմանում ես: Սակայն մենք շեղվեցինք:

Մոսկվան, եւ ողջ աշխարհը, հիանալի հասկանում են, որ այժմ Հայաստանն ուղղակի ի վիճակի չէ Արձանագրություններից բացի այլ բանի մասին մտածել: Մի կողմից դա վատ չէ, մյուս կողմից էլ` կարելի է այնպես անել, որ հայերն իրենք «խոսքախեղդ անեն» գործընթացը, որը միեւնույն է գնում է այնպես, ինչպես առաջին հերթին հարկավոր է ՌԴ-ին, հետո արդեն ԱՄՆ-ին ու մյուսներին: Ի դեպ, վերջին հերթին դա հարկավոր է Երեւանին եւ Անկարային: Այս մասին այնքան է գրվել, որ կրկնությունբներն անխուսափելի են:

Մեկ բան կարելի է ասել գրեթե 90-տոկոսանոց երաշխիքով. սահմանը կբացվի, ՌԴ-ն կզորացնի իր ներկայությունը Կովկասում եւ կամրապնդի իր քաղաքական ու տնտեսական կապերը Թուրքիայի հետ: Ընդ որում սահմանների պահպանությունը Հայաստանի կողմից կիրականացնեն նույն ռուս սահմանապահները: Մի խոսքով, այս ամիս ռուս դիվանագիտությանը կարելի է երկու կարեւոր նվաճում վերագրել` այն որ Պենտագոնը հրաժարվեց ՀՀՊ-ից եւ Հայաստանի լիակատար ենթարկումը, որքան էլ դա ցավալի լինի Երեւանի համար: Թեեւ վերջին դեպքում կարելի է նաեւ առավելություններ գտնել` չէ որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը որոշ քայլեր չի ձեռնարկի ղարաբաղյան կարգավորման հարցում` ստանալով Անկարայի աջակցությունը, որը կարող է որպես փոխհատուցում ակնհայտորեն իր օգնությունն առաջարկել: Բոլորին պարզ է, որ Էրդողանի ու Դավուդօղլուի հայտարարությունները «նախապայմանների» մասին ոչ այլ ինչ են, քան դեմքը պահպանելու միջոց:

Եթե կարճ` բանակցությունները կավարտվեն որոշ միջանկյալ փաստաթղթերի ստորագրմամբ, որի արդյունքում կբացվի հայ-թուրքական կամ եթե ուզում եք, ռուս-թուրքական սահմանը: Հնարավոր է, այն կբացվի ժամով` ինչպես, օրինակ վրացական Վալեն` առավոտյան 8-ից մինչեւ երեկոյանը ժամը 8-ը: Սակայն այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ մեծ «բայց».համաշխարհային հանրությանն այս ողջ գործընթացն այնպես է մատուցվում, կարծես հենց Հայաստանն է փակել սահմանը, հրահրել ղարաբաղյան հակամարտությունը եւ ոչնչացրել 1,5 մլն հայերի: Այս մասին պետք է խոսեն մեր քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ թե զբաղվեն սեփական քաղաքական PR-ով...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---