// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտության գլխավոր գործոնը քոչվորների զավթողական քաղաքականությունն է

ՄԱԿ-ն իրավունք ունի խոսել «ագրեսոր-երկրի» մասին, ոչ թե Բաքվի քաղաքական գործիչները, որոնք այլ բան չեն գտել, քան բողոքել աշխարհին

Ինչ էլ ասեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված կողմերը, պետք է խոստովանել, որ գործընթացը սառեցված է եթե ոչ տևական ժամանակով, ապա գոնե առաջիկա հինգ տարով: Բանը նույնիսկ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկության կամ դրա բացակայության մեջ չէ, այլ Բաքվի աճող անվստահության: Սեփական կամ հայկական լսարանին հասցեագրված ոչ մի հայտարարություն այդպես էլ այն ազդեցությունը չունեցավ, որին ուղղված էր:

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող «սարսափներն» ադրբեջանական բանակի հզորության և վճռականության մասին, հայկական կողմը «չհասկացավ»: Այս տարի նշելով Շուշիի ազատագրման 18-ամյակը, հայ ժողովուրդը կրկին հիշեցրել է Բաքվին հին ճշմարտությունը` առաջնայինը ոչ թե քանակն է, այլ հմտությունը: Իսկ հմտություն ադրբեջանական բանակը չունի: Կարելի է գնել ամենաարդիական սպառազինությունը, զորակոչել երկրի ողջ մարտունակ բնակչությանը և պարտվել, որովհետև նույնիսկ ինքնաձիգից հարկավոր է գիտենալ, թե ինչպես կրակել, և կռվի գնալ, իմանալով, որ պայքարում ես քո հայրենի տան համար: Ադրբեջանցիների մոտ բացակայում է թե մեկը, թե` մյուսը: Եվ երբ մնացած սթափ գլուխները հարևան հանրապետությունում ասում են, որ պարտության գլխավոր գործոնը այն էր, որ ադրբեջանական բանակը զավթողական քաղաքականություն էր վարում, նրանք հայտարարվում են թշնամիներ ու դավաճաններ: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում, եթե այդպիսին սկսվի, Ադրբեջանն այլլևս չի կարողանա ներգրավել վարձկանների, քանի որ չեչեն դաշտային հրամանատարները զբաղված են սեփական գոյատևման հարցերով, «իսլամական համերաշխություն» հասկացություն հարևան հանրապետության համար գոյություն չունի, ինչից, ի դեպ, բողոքում են Բաքվի քաղաքական գործիչները: Բողոքներն ուղղված են հիմնականում Իսլամական կոնֆերանսի երկրներին, որոնք քիչ է, որ չեն աջակցում «Ադրբեջանի արդար պահանջներին և չեն դատապարտում ագրեսորին, այլ նաև բարեկամական հարաբերություններ ունեն այդ ագրեսորի հետ: Այս առնչությամբ, հարկ է նշել, որ «ագրեսոր» հասկացությունը կարող է օգտագործել միայն ՄԱԿ-ը: ՄԱԿ-ն իրավունք ունի խոսել «ագրեսոր-երկրի» մասին, ոչ թե Բաքվի քաղաքական գործիչները, որոնք այլ բան չեն գտել, քան բողոքել աշխարհին:

Անդրադառնալով վարձկանների հարցին` հիշեցնենք, որ կին դիպուկահարներ այժմ գտնելը բարդ է, քանի որ նրանց հայրենիքում գիտեն, թե ինչպես նրանք հատուցեցին սպանված հայերի համար: Էլ չենք խոսում ուկրաինացի «կամավոր» օդաչուների մասին… Ճիշտ է, Սաֆար Աբիևը պնդում է, որ ադրբեջանական բանակը ինքը կարող է հաշվեհարդար տեսնել «օկուպանտների» հետ: Դա արդեն իրենց գործն է` երնեկ նրան, ով հավատում է:

Ահա այժմ էլ, մայիսի 9 շեմին կհոսի արցունքների ու վայնասունի մի հեղեղ, իսկ Ակիֆ Նագին Ղարաբաղի դեմ հերթական արշավը կնախաձեռնի: Ղարաբաղի ազատագրման կազմակերպության վարչության նիստում որոշվեց, որ մայիսի 8-ը նշվելու է որպես «Օկուպանտների ատելության օր»: Ըստ որոշման, այդ օրը նախատեսվում են այցելություններ շահիդների ծառուղի, Հայաստանի դրոշի և նրա ղեկավարների դիմանկարների հրկիզում և այլ միջոցառումներ: ՂԱԿ-ը գտնում է, որ քանի որ Շուշին Ղարաբաղի խորհրդանիշն է, ադրբեջանական մշակույթի ամենահին ու հարուստ վայրերից մեկը, նպատակահարմար կլինի ատելությունն օկուպանտների հանդեպ հենց այդ օրը հայտնել: Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Պատերազմը տանուլ տված ռազմական փորձագետները կսկսեն ասել, որ հայերը չգիտեն կռվել, որ հաղթեցին ռուսների շնորհիվ և նման անհեթեթ բաներ: Իսկ իրականում «Հարսանիք լեռներում» գործողության ժամանակ ադրբեջանական կողմից կռվել է 2,5 հազար զինվոր և համարյա նույնքան` հայկական կողմից: Հայկական կողմի կորուստները կազմեցին շուրջ 100 մարդ, ադրբեջանցիներինը` 700: Շուշիի ռազմական պարեկը Էլբրուս Օրուջևն էր, իսկ հայկական կողմից գործողությունը մշակեց ու կյանքի կոչեց Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Հարձակումը սկսվեց մայիսի 8-ի 2.30-ին: Խոշոր ռազմական ուժեր էին տեղակայվել Շուշիից արևմուտք տանող ճանապարհիին, ընդ որում զինվորներին հրաման էր տրվել չկրակել քաղաքից փախչող մարդկանց վրա, սակայն թույլ չտալ, որ լրացուցիչ ուժեր մտնեն քաղաք: Երեկոյան ադրբեջանցիները որոշեցին, որ հայերի հարձակումը ետ է մղված: Հենց այդ ժամանկ էլ փախավ զինվորների մեծ մասը և Օրուջևն արդեն մարդ չուներ մարտը շարունակելու համար: Նա հրամայեց նահանջել: Շուշին վերջինների թվում լքածներից մեկը չեչեն գրոհային Շամիլ Բասաևն էր:

Հենց Շուշիի ազատագրմամբ ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այսօրվա դրությամբ ամենամարտունակներից ու արագաշարժներից է տարածաշրջանում: Դուր գա դա հարևան հանրապետությանը, թե ոչ, դա նրա խնդիրն է, սակայն իրականությունը սա է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները
 Ուշադրության կենտրոնում
Զելենսկու ուժն առաջատար է    Ռադայի  արտահերթ ընտրություններում

Զելենսկու ուժն առաջատար է Ռադայի արտահերթ ընտրություններում Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը

 Բաժնի այլ նյութերը
Հոքինգից մինչև Ազնավուր Ում կորցրինք 2018-ին
Խաչապուրի bizimdir Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով
Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք 2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը