Մի հակամարտության լուծման ոչ մի փորձ կիրառելի չէ մեկ ուրիշի նկատմամբ

Լիովին հավանական է, որ գործընթացում հենց ԼՂՀ բացակայությունն է այն արգելքը, որը թույլ չի տալիս կողմերին հանգել համաձայնության

Ցանկացած ձգձգված հակամարտություն ուղենիշներ ունի, որոնք հիշում են այն ժամանակ, երբ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտնում: Դա յուրօրինակ հիշեցում է բաց թողնված հնարավորությունների, կողմերից մեկի չիրականացված հույսերի մասին: Դրա հետ կապված հիշում ես Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև Քի Ուեսթում կայացած բանակցությունների 10-ամյակը: Այդ բանակցությունները բոլոր նախկինների նման չէին կարող ավարտվել ինչ-որ համաձայնագրի ստորագրմամբ:

PanARMENIAN.Net - 2001-ին, ինչպես և հիմա ,խոսում էին հայ և ադրբեջանական հասարակությունների` փոխզիջմանը պատրաստ չլինելու, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ քաղաքական կամք դրսևորելու կողմերի անկարողության մասին: Եվ ոչ ոք չէր փորձում լսել գլխավոր շահագրգիռ կողմին` Ղարաբաղի ժողովրդին և իշխանություններին: Լիովին հավանական է, որ գործընթացում ԼՂՀ բացակայությունն այն արգելքն է, որը թույլ չի տալիս կողմերին հանգել համաձայնության: Ընդ որում հիմա իսկական խաղաղ պայմանագրի մասին արդեն ոչ ոք չի մտածում. հակամարտող կողմերի բոլոր մտադրություններն ուղղված են նրան, որպեսզի հնարավորինս քիչ բան կորցնեն` նույնիսկ փոխարենը ոչինչ չստանալով:

Խոսելով կողմերի պատրաստ չլինելու, վստահության միջոցների ամրապնդման շուրջ աշխատանքների մասին, որոնք երբեք էլ չեն եղել, պետք է ասել, որ հիմա հայկական և ադրբեջանական հասարակություններն ավելի հեռու են Ղարաբաղի շուրջ համաձայնության հանգելուց, քան երբևէ: Բաքվի օրեցօր ուժեղացող հակահայկական քարոզչությունը կարող է հանգեցնել Հայաստանում և ԼՂ-ում հակաադրբեջանական քարոզչության պոռթկման: Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես գլխավոր միջնորդ և խաղաղապահ, ցավոք սրտի, սահմանափակվում է զուսպ լինելու կոչերով: Խոսք չկա, ՄԽ-ն իր մանդատի ընթացքում արել է թեկուզ մեկ, բայց շատ կարևոր բան` թույլ չի տվել, որ պատերազմ բռնկվի: Այնուամենայնիվ Բաքուն պահանջում է Մինսկի խմբից, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունից անհնարինը. հանձնել ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքները և բնակության վայրեր վերադարձնել ադրբեջանցի փախստականներին: Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների մասին չգիտես-ինչու բոլորը մոռացան, թեև չէին էլ հիշում: Միայն մեկ անգամ Բերնար Ֆասյեն Երևանում մամլո ասուլիսում մի քանի տարի առաջ ասաց, որ երբ համանախագահները խոսում են փախստականներին վերադարձնելու մասին, նրանք նկատի ունեն երկու կողմերը: Բնականաբար Ֆասյեի խոսքերն Ադրբեջանում դժգոհության ալիք առաջացրեցին, և դժբախտաբար հայ փախստականների մասին բարեհաջող կերպով մոռացան:

Սակայն հիմա եթե համանախագահ-երկրների իսկապես շահագրգռված են հակամարտության կարգավորման մեջ, ավելին է պետք, քան պատերազմի կանխարգելումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի հակամարտության լուծման փորձը չի համապատասխանում մեկ ուրիշին, դա ճշմարտություն է , որը պետք է հիշել և հետևել դրան: Կիպրոսի հարցը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև հարաբերություններն անհնար է կիրառել ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ: Չեն համընկնում նաև տարբեր մոդելներով կարգավորման միջոցները: Ձգձգված հակամարտությունները վտանգավոր են նրանով, որ երբեմն դժվար է որոշել թեժ փուլի անցնելու դրանց ժամանակը: Պատերազմ հրահրել կարող է հայկական կողմի յուրաքանչյուր քայլ, որը «դուր չգա» Ադրբեջանին: Ցավոք սրտի, համաշխարհային հանրությունը չի կարող և չի էլ ուզում Իլհամ Ալիևին ասել, որ նա կրակի հետ է խաղում: Թեպետ երևի ասում է, քանզի նա վաղուց պատերազմ կսկսեր: Առայժմ Ադրբեջանը սպառազինվում է`գնելով ամեն ինչ` թե պաշտպանական, թե հարձակողական սպառազինություն: Ողջ հարցը նրանում է, թե երբ այդ զենք կկրակի և ում վրա…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---