Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին

Ի՞նչ է նշանակում Արցախի համար

28 ապրիլի 2022
Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին
Ռուսաստանի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրապարակային վիճեցին Ուկրաինայի մասին՝ բացելով պանդորայի արկղն ազգերի և պետությունների համար։ Ամեն ինչ սկսեց Անտոնիո Գուտերեշը՝ ասելով․ «Մենք համոզված ենք, որ ցանկացած երկրի տարածքային ամբողջականության խախտումն ամբողջությամբ չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Եվ մենք կարծում ենք, որ եղել է ներխուժում Ուկրաինայի տարածք»:

ԵՄ-ի խոհանոցում «գազի արտահոսք» է

Ինչպես են պատժամիջոցներն ազդում Արևմուտքի տնտեսության վրա

8 ապրիլի 2022
ԵՄ-ի խոհանոցում «գազի արտահոսք» է
Արևմտյան պատժամիջոցների հետևանքները ծանր են նաև Արևմուտքի համար: Ամենազգայուն թեման՝ ռուսական էներգակիրների ներկրումը դադարեցնելու հարցն է: Առաջին հետևանքները՝ եվրոպական երկրներում կտրուկ թանկացումներն են: Երկարաժամկետ հետևանքները սպառնում են շատ ավելի խորքային և ցավոտ լինել:

Ով չի ուզում դառնալ միլիոնատեր

Պատժամիջոցների թիրախում ռուս միլիարդատերերն են

21 մարտի 2022
Ով չի ուզում դառնալ միլիոնատեր
Երբ Ուկրաինայում պատերազմի սկզբում պատժամիջոցների հետևանքով ռուս խոշոր գործարարները մեկ օրում 38 միլիարդ դոլար կորցրին, շատերը պնդում էին, թե դա միայն սկիզբն է, բայց քչերն էին պատկերացնում, որ որոշ միլիարդատերեր կմնան առանց գրպանի փողի:

Նեղ օրվա համար

Տնտեսական պատերազմում ՌԴ-ն կիրառում է զինանոցի բոլոր զենքերը

14 մարտի 2022
Նեղ օրվա համար
Արևմուտքի հայտարարած տնտեսական պատերազմին Ռուսաստանը փորձում է դիմակայել զինանոցում պահված տնտեսական բոլոր գործիքներով: Նույնիսկ արևմտյան մամուլն է ընդունում, որ 2014-ի պատերազմից հետո Ռուսաստանն իր տնտեսությունը հետևողականորեն պատրաստել է հենց այս պահի համար: Դրա համար էլ այսօր ողնաշարը կորացել է, բայց չի կոտրվել:

Կապուտաչյաները կապույտ արյո՞ւն ունեն

Ռասիզմն Ուկրաինայի հարցում ծակել է անգամ ԵՄ-ի աչքերը

9 մարտի 2022
Կապուտաչյաները կապույտ արյո՞ւն ունեն
Եվրոպան հայտարարում է, որ իր դռները բաց են Ուկրաինայից ժամանող բոլոր փախստականների համար, բայց պարզվում է՝ գրկաբաց ընդունում են միայն «սպիտակ, կապուտաչյա եվրոպացիներին», մյուսները բախվում են խտրականության ամենատհաճ դրսևորումներին:

Ոչ միայն «Բայրակթարներ»

Էլ ինչ է առաջարկում Թուրքիան «դրոնային դիվանագիտության» շրջանակում

3 մարտի 2022
Ոչ միայն «Բայրակթարներ»
2000-ականների սկզբին Թուրքիայի զինուժում հայրենական արտադրության ռազմատեխնիկան միայն 20 տոկոս էր կազմում: Այսօր արդեն՝ շուրջ 80 տոկոս: Երկու տասնամյակից էլ ավելի քիչ ժամանակ պահանջվեց, որ թուրքական ԱԹՍ-ները մրցակից դառնան աշխարհի ամենահզորներին: Տարածաշրջանում սառը կոնֆլիկտները թեժացնելու մենաշնորհը Թուրքիան վերցրել է իր վրա, extra ինքնավստահության հովանավորն էլ սեփական արտադրության ԱԹՍ-ներն են:

Killing them SWIFT-ly

Ռուսական բանկերը համակարգից անջատելու հետևանքները

2 մարտի 2022
Killing them SWIFT-ly
Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան արևմուտքից պահանջում էր անջատել ռուսական բանկերը SWIFT համակարգից: Որոշումը հեշտ չկայացվեց, որովհետև բարդ իրավիճակում էր հայտնվելու ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց ԵՄ-ն: Տարաձայնություններն ի վերջո հարթվեցին ի վնաս Ռուսաստանի:

«Ռմբակոծելով» ՌԴ տնտեսությունը

Պատժամիջոցների ինչ փաթեթներ է սահմանել Արևմուտքը

1 մարտի 2022
«Ռմբակոծելով» ՌԴ տնտեսությունը
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները թարմանում են ժամ առ ժամ: Բանկերից մինչև ավիահաղորդակցություն և ներդրումներ, համացանցից մինչև մշակույթ և սպորտ. Արևմուտքը թիրախային հարվածներ է հասցնում բոլոր ոլորտներում:

Բայրաքթար, Ջավելին և սովետական ինքնաթիռներ

Ինչ բանակով է Ուկրաինան դիմավորում ՌԴ հետ պատերազմը

25 փետրվարի 2022
Բայրաքթար, Ջավելին և սովետական ինքնաթիռներ
2014-ից հետո ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերություններում Կիևի գերնպատակն ի վերջո ՆԱՏՕ մտնելն էր։ Դրա համար երկրի զինուժը հետևողականորեն փորձում էին համապատասխանեցնել դաշինքի չափանիշներին։ Պատերազմը սկսվեց, Ուկրաինան առանց ՆԱՏՕ է, և սա քննություն է արևմուտքի՝ տարիների ներդրումը ստացած բանակի համար։

Մինչ մենք քնած էինք, նրանք ճախրեցին

Ինչպես սկսվեց թուրքական ինժեներական մտքի անօդաչու թռիչքը

15 փետրվարի 2022
Մինչ մենք քնած էինք, նրանք ճախրեցին
Հեռավոր 2003-ին Հայաստանում մասնավորեցրին երբեմնի արդյունաբերական հսկա «Օրբիտան»՝ գործարան, որն ի թիվս այլ արտադրանքի, ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի համար բարդ օպտիկական սարքեր էր արտադրում։ Դրանից մեկ տարի անց Թուրքիայում Սելջուկ Բայրակթար անունով մի երիտասարդի՝ հոր ընկերության կազմում հիմնադրած ստորաբաժանումն օդ կբարձրացնի սեփական ծրագրային ապահովմամբ առաջին դրոնը։
---