Մալիին սպառնում է Աֆղանստանի ճակատագիրը

Խմբավորումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, նախորդ տարվա ապրիլից վերահսկվող տարածքներում թալիբների սցենարով շարիաթ են հաստատում

2 փետրվարի 2013
Մալիին սպառնում է Աֆղանստանի ճակատագիրը
Վերջին 200, անգամ 300 տարիների ընթցաքում Աֆրիկան միշտ շատ անհանգստություն է պատճատել գերտերություններին: Գաղութականությունն, իհարկե, վատ է, սակայն այն արիկացիներին, բացի բազմաթիվ հիվանդություններից, տվել է կարդալու, գրելու և պետությունն ինչ-որ կերպ կառավարաելու կարողություն: Այն, որ գերտերությունները վաղ թե ուշ հեռանալու էին, անագմ չէր էլ քննարկվում:

Թուրքիա և ԵՄ. հույսերը գնալով հօդս են ցնդում

Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը

8 հունվարի 2013
Թուրքիա և ԵՄ. հույսերը գնալով հօդս են ցնդում
Նոր տարվա առաջին իսկ օրերից Թուրքիան կրկին սկսել է խոսել Եվամիությանն անդամակցելու մասին, ընդ որում, սկսել է խոսել՝ մեղադրելով ԵՄ-ին կանխակալության և «Մերձավոր արևելքի, ու, առհասարակ, ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ երկրի» նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Իսկապես, ինչ ասես, եթե այդ մասին խոսում է Թուրքիայի և ԵՄ միջև գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը:

Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներին

Եգիպտացիները քաղցած և աղքատ են, իսկ երկրի տնտեսական վիաճկն օրեցօր վատանում է

17 դեկտեմբերի 2012
Եգիպտացիներին դու ՞ր է եկել փոխել նախագահներին
Բուրգերի երկրում հասունանում է երկրորդ «հեղափոխությունը»` այժմ արդեն ուղղված «Մահմեդական-եղբայրների», ավելի ճիշտ`կարծես թե ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ: Ընթացիկ տարվա մայիսին նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ցուցակում մնացին Մուհամմեդ Մուրսին և Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը

Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել»

«Բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են, դատապարտվել են կոնկրետ հանցագործությունների, այլ ոչ թե «ինչ-որ բանի» համար»,-հայտարարել է անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

11 դեկտեմբերի 2012
Գործադուլ անող նավթագործ բանվորներ, անհետացած բանկիր, հեղաշրջման փորձ. Ո ՞վ է Ղազախստանում «երաժշտություն պատվիրել»
Ղազախստանում ավարտվել է երկրի արևմուտքում անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ վերջին դատական գործընթացը: 2011-ի դեկտեմբերի 16-ին բնակիչների և ոստիկանության բախումների արդյունքում զոհվել է 15, վիրավորվել մոտ 100 մարդ, ևս 5 մարդ հաշմանդամ է դարձել: Ինչպես բացահայտել է դատարանը, շարքային աշխատանքային կոնֆլիկտը ողբերգական հետևանքների է հանգեցրել այսպես կոչված «երրորդ ուժը»:

«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ»

2012թ դեպի Թուրքիա գազի պայմանագրային մատակարարումը կազմել է մոտ 30մլրդ քկմ, որոնցից 27 միլիարդը կյուրացնի Թուրքիան

9 դեկտեմբերի 2012
«Գազպրոմը» Թուրքիայում էլ է «Գազպրոմ»
Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ հիմնվել են հաշվարկների վրա` և Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, և հիմա: Սակայն քաղաքական տարաձայնությունները գերակշռում են տնտեսականների նկատմամբ, ճիշտ է` մինչև որոշակի սահման: Արդեն հիմա Ռուսաստանը` Թուրքիայի 2-րդ տնտեսական գործընկերն է, իսկ առջևում զանգվածային նպատակ է` հասնել տարեկան 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 35 միլիարդ:

Մերձավոր Արևելք. Պաղեստին, Եգիպտոս, նոր պատերա՞զմ

Պաղեստինին նոր կարգավիճակի տրամադրումը թույլ կտա ինքնավարության իշխանություններին ուղղակիորեն դիմել միջազգային ատյաններին, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո

3 դեկտեմբերի 2012
Մերձավոր Արևելք. Պաղեստին, Եգիպտոս, նոր պատերա՞զմ
Միևնուն օրը տեղի ունեցած երկու իրադարձություններ ևս մեկ անգամ կարող են փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը: Իր նշանակալիությամբ առաջինն այն է, որ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում, քվեարկության արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունը ստացավ այդ կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ: Կողմ հանդես եկան 139 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Պաղեստինյան հայտին դեմ քվեարկեցին 9 պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ն և, բնականաբար, Իսրայելը:

Վրաստան, «վհուկների որս», մաս երկրորդ, սակայն ոչ վերջին

Արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել մագնատ Իվանիշվիլիին դադարեցնել Սահակաշվիլիի կուսակցության հետ կապված անձանց ձերբակալությունները

29 նոյեմբերի 2012
Վրաստան, «վհուկների որս», մաս երկրորդ, սակայն ոչ վերջին
Վրաստանում ձերբակալություններ են իրականացվում, ինչը սպասելի էր: Չնայած որ Բիձինա Իվանիշվիլին կարծես թե խոստացել էր «վհուկների որս» չկազմակերպել, սակայն այն արդեն սկսվել է: Արևմուտքն այնքան լուրջ է ընդունել նախագահ Սահակաշվիլիի շրջապատից նախկին նախարարների ձերբակալությունները, որ շուտափույթ կերպով Թբիլիսի է մեկնել ԵՄ արտաքաին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Մերձավոր Արևելք. Արյունահեղությունը շարունակվում է

Թուրքիան այն երկրներից է, որոնք ամենաշատն են աջակցում սիրիական արտաքին ընդդիմությանը

21 նոյեմբերի 2012
Մերձավոր Արևելք. Արյունահեղությունը շարունակվում է
Մերձավոր Արևելքում քիչ էր Սիրիան, այժմ էլ Իսրայելն է Գազայի հատվածում հերթական օպերացիան սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: Տարածաշրջանում լարվածության նոր ալիքը կապված է ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտի, այնպես էլ Իսրայելում կայանալիք ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ իր շահերն առաջ տանել է փորձում Թուրքիան: Սակայն ամեն ինչ հերթով:

Մաֆիոզը Ասիայից, պսևդոժողովրդավարություն և ապտակ Ինտերպոլի դեմքին

Բազմաթիվ երկրներում «պաշտոնյա-ամուսին, գործարար-կին» հանգույցը հաջողության գրավական է հանդիսանում

7 նոյեմբերի 2012
Մաֆիոզը Ասիայից, պսևդոժողովրդավարություն և ապտակ Ինտերպոլի դեմքին
Վերջերս ավելի ու ավելի հաճախ եվրոպական մամուլում հրապարակումների և հեռուստասյուժեների հերոսներ են դառնում ծնունդով ասիացիներ: Եվ նրանք համաշխարհային ճանաչում ձեռքբերած գիտնականներ, բժշկության ջահակիրներ, արվեստի և մշակույթի գործիչներ չեն, ինչը ցանկալի կլիներ: Ավելի ու ավելի հաճախ հանրային ամբիոնը զբաղեցնում են անձիք, ովքեր պատմում են սեփական Հայրենիքում իշխանությունների հետ ունեցած բարդ փոխհարաբերությունների մասին:

Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ

Արևմուտքին նստեցնելով նավթային ասեղի վրա` Ծոցի միապետերը, ինչպես նաև մյուս երկրները, որտեղ շատ նավթ կա, սկսեցին թելադրել խաղի իրենց կանոնները

18 նոյեմբերի 2012
Ալիևի կլանի հետ Յորքի դքսի բարեկամությունը կրում է զուտ նավթային բնույթ
Յորքի դուքս Էնդրյուի բազմամյա, անգամ սկանդալային կապերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վաղուց դարձել են բրիտանական մամուլի ուշադրության առարկան: Ինչպես գրում է Independent-ը, վերջերս արքայազն Էնդրյուն պաշտոնապես Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն էր առևտրի և ներդրումների հարցերով: