Burning Man կամ «Այրվող մարդ» (վիդեո)

Ինչպես է անցկացվում անապատային «ամենապոստապոկալիպտիկ» փառատոնը

 25 սեպտեմբերի 2017
Burning Man կամ «Այրվող մարդ»
Անապատային ավազների մեջ թաքնված ուրվական քաղաք, հսկա ինստալյացիաներ, տարօրինակ շարժական շինություններ, հրեշավոր տեսքի մեքենաներ, թեմատիկ ճամբարներ, ոչ երկնային ծագման կերպարներով և կիսամերկ մարդիկ. միանգամից դժվար է կողմնորոշվել՝ Երկիր մոլորակի վրա՞ ես գտնվում, ուղղակի պոստապոկալիպտիկ շրջանում, թե՞ այնուամենայնիվ մասնակցում ես «Խելագար Մաքս» ֆիլմի նկարահանումներին: Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը՝ աշխարհի ամենահայտնի Burning Man (բառացի անգլերենից՝ «այրվող մարդ») ամենամյա փառատոնն է, որն այդքան էլ փառատոն չէ:

Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանություն

Ինչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում

29 մայիսի 2017
Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանություն
Հարավային Սուդանի Նուբիական լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 28-ին Երևանում արժանացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր երկրորդ մրցանակին: Քաթինան Mother of Mercy հիվանդանոցի միակ բժիշկն է, որը սպասարկում է մոտ 750.000 մարդու:

MP3 դարաշրջանի ավարտը

Մայիսի գլխավոր գիտական իրադարձությունները

30 մայիսի 2017
MP3 դարաշրջանի ավարտը
Նորարար տեխնոլոգիաների ոլորտում աշխատող խոշորագույն ընկերություններն այսօր ձգտում են ամբողջ մոլորակն ապահովել անվճար ու գերարագ ինտերնետով: Մի կողմից դա թույլ կտա ավելացնել պոտենցիալ հաճախորդների քանակը, իսկ մյուս կողմից՝ արմատապես կփոխի հեռահաղորդակցությունների ամբողջ շուկան: Նպատակին հասնելու համար որոշ ընկերություններ մտադիր են հարյուրավոր փոքր արբանյակներ հանել ուղեծիր, մյուսները ընտրում են պակաս ծախսատար տարբերակն ի դեմս ստրատոսֆերայում պտտվող օդապարիկների, որոնք փոխանցում են ազդանշանը նույնիսկ ամենահեռավոր տարածքներ:

Պայթյուն վերջին ակորդի ժամանակ

Ինչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ

23 մայիսի 2017
Պայթյուն վերջին ակորդի ժամանակ
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

Եղիցի լույս

Մարտի գլխավոր գիտական իրադարձությունները

29 մարտի 2017
Եղիցի լույս
Վերջերս Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՄՀԵԿ) գիտնականները հայտարարեցին միանգամից 5 նոր մասնիկի հայտնաբերման մասին, որոնք բաղկացած են այսպես կոչված «հմայված» քվարկերից: Քվարկերը հիմնարար տարրական մասնիկներ են՝ աշխարհի հիմնական «աղյուսները»: Հենց այս մասնիկների հետազոտությունը կարող է լույս սփռել «նոր ֆիզիկայի» ՝ ֆիզիկական աշխարհի անհայտ մասի գոյության վրա, որը հեռանկարում կարող է բացատրություն տալ այնպիսի առեղծվածներին, ինչպիսիք են մութ նյութն ու մութ էներգիան:

Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

Թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման նոր շրջանը

13 մարտի 2017
Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդների ղեկավարությանն անվանել է նացիստների և ֆաշիստների հետնորդներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նույն որակումն էր տվել Գերմանիայի իշխանություններին: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչը դարձավ թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման պատճառ 2017-ի մարտին:

Զանգվածային անկարգություններ Բաթումում

Պատճառները, դեպքերի ընթացքը, հետևանքներն ու արձագանքները

13 մարտի 2017
Զանգվածային անկարգություններ Բաթումում
Մարտի 11-ի երեկոյան Բաթումում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք վերաճել են բախումների իրավապահների հետ: Առիթ է հանդիսացել $80 տուգանքը, որը նշանակվել էր վարորդին սխալ տեղում ավտոմեքենան կայանելու համար: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է բախումների պատճառները, դրանց հետևանքները, ինչպես նաև քաղաքական ուժերի և իրավապաշտպանների արձագանքը:

Մենք եկել ենք խաղաղությամբ

Երկրի բնական արբանյակի նվաճման վեց կարևորագույն քայլը

1 մարտի 2017
Մենք եկել ենք խաղաղությամբ
Օրերս տիեզերական թռիչքներ իրականացնող SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարեց, որ 2018թ-ին իրենք պատրաստ կլինեն դեպի Լուսին ուղարկել երկու զբոսաշրջիկ։ Նախատեսվում է, որ թռիչքը կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ Dragon-2 տիեզերանավը, որի միջոցով կկայանա ուղևորությունը, պտտվելու է Երկրի բնական արբանյակի շուրջ ու վերադառնա՝ առանց վայրէջք կատարելու։

Ողջույն, մենք այստեղ ենք

NASA-ի «սենսացիոն» հայտնագործությունն ու դրա հետևանքները

23 փետրվարի 2017
Ողջույն, մենք այստեղ ենք
Նախորդ տարվա օգոստոսին աստղագետների խումբը նշանակալից հայտնագործություն էր կատարել․ Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ հայտնաբերվեց Proxima b անունը ստացած էկզոմոլորակը, որը ոչ միայն երկրանման է, այլև տեղակայված է, այսպես կոչված, բնակելիության գոտում։ Մոլորակն ամբողջական պտույտն աստղի՝ կարմիր թզուկի շուրջ կատարում է 11,2 օրում, իսկ այդ երկնային մարմնի նվազագույն զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1,27-ը։

Սիրո օրեր

Ինչպես են տարբեր երկրներում նշում իրենց «Սուրբ Սարգսի տոնը»

11 փետրվարի 2017
Սիրո օրեր
Արդեն 11 տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը Սբ Սարգիս զորավարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այն կոչված էր փոխարինելու հայերի մեջ գնալով ավելի լայն տարածում գտնող Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների տոնին, որը նշում են աշխարհի մի շարք երկրներում:
---