Հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համար

Հունվարի գլխավոր գիտական իրադարձությունները

1 փետրվարի 2017
Հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համար
Տեխնոլոգիաների արագ զարգացումը թույլ է տալիս մարդկությանը ոչ միայն առավելագույն ճշգրտությամբ հայացք նետել տիեզերքի խորքերը, այլ նաև նորանոր գաղտնիքներ բացահայտել միկրոսկոպիկ օրգանիզմների բարդ աշխարհում: ԴՆԹ խմբագրման տեխնոլոգիան, դիտարկման նորագույն գործիքները միայն առաջին քայլերն են: Հետագայում մարդն ինքը կկարողանա «զրոյից» արհեստական կյանք ստեղծել` դրա սաղմերն արդեն տեսանելի են:

Մեծ հայտնագործությունների տարի

2016-ի գլխավոր գիտական իրադարձությունները

19 դեկտեմբերի 2016
Մեծ հայտնագործությունների տարի
Իսկական գիտնականի համար ոչ այնքան կարևոր է իր տեսական հետազոտությունների փորձնական հաստատումը, որքան դրանք ստուգելու փաստը. չէ որ գիտության համար համարժեք են էքսպերիմենտի ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները: Դրանք հավասարապես կարևոր են իսկությունը բացահայտելու համար: Օրինակ, Մեծ ադրոնային կոլայդերում բարձր էներգետիկ բոզոնի հայտնաբերման հերքումը 2016-ին Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի յուրօրինակ հաղթանակն էր: Տասնամյակներով ստուգված ֆիզիկայի մոդելը դիմացավ Ստանդարտ մոդելի շրջանակներից դուրս «նոր ֆիզիկա» որոնողների ճնշմանը: Մյուս կողմից, ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում այդ «նոր ֆիզիկայի» առկայությունը, ուստի գիտնականները ստիպված կլինեն շարունակել որոնումները:

Absolut Art

Արվեստը՝ շշի մեջ

9 դեկտեմբերի 2016
Absolut Art
Նյու Յորքում գտնվող ամերիկյան արվեստի «Ուիթնի» թանգարանում ցուցադրված հազարավոր ցուցանմուշների կողքին հատկապես առանձնանում է մի նկար։ Դրա հեղինակը պոպ-արտի կնքահայր Էնդի Ուորհոլն է։ Թանգարանում Ուորհոլի ներկայացրած 121 նկարի շարքում այս մեկը ստեղծման ուրույն պատմություն ունի։

Կանայք միշտ են տղամարդկանցից երկար ապրել

Նոյեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները

9 դեկտեմբերի 2016
Կանայք միշտ են տղամարդկանցից երկար ապրել
Գիտական աշխատանքը միայն աշխատասենյակներում և լաբորատորիաներում տեսական հետազոտությունները չեն, այլ նաև հսկայական դաշտային աշխատանք է, որը հաճախ կապված է զրկանքների հետ և կարող է նաև վտանգավոր լինել: Օրինակ, նոյեմբերի կեսին տասնյակ եվրոպացի գիտնականներ մեկնեցին Անտարկտիկա` ամենահին սառույցը գտնելու, որի քիմիական բաղադրությունը թույլ կտա իմանալ, թե նախկինում ինչ ջերմաստիճան է եղել Երկիր մոլորակում: Իսկ օդի սառած պղպջակները շատ բան կարող են ասել գազերի պարունակության մասին, որոնց շնորհիվ ջերմությունը մթնոլորտում պահպանվում է, օրինակ, ածխաթթու գազի մասին: Եվ սա իսկությունն իմանալու բարդ ճանապարհի միայն մեկ օրինակ է:

Նավերի «գերեզմանոցն» ու անհաջող վայրէջքը Կարմիր մոլորակում

Հոկտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները

8 նոյեմբերի 2016
Նավերի «գերեզմանոցն» ու անհաջող վայրէջքը Կարմիր մոլորակում
Միլիարդատեր Իլոն Մասկի վերջին հայտարարությունն առաջիկա տարիներին դեպի Մարս մարդատար առաքելություն գործուղելու մտադրության մասին հոռետեսության ալիք բարձրացրեց գիտական շրջանակներում: Ի տարբերություն գովազդի դյուրահավատ սպառողի, գիտության մարդիկ հիանալի հասկանում և գիտակցում են այն խնդիրների հսկայական կույտը, որը ծառացել է նման հավակնոտ նախագծի իրականացման ճանապարհին: Այս պահի դրությամբ հասկանալի չէ, թե հատկապես ինչ եղանակով է մտադիր Մասկը հասնել նպատակին` հնարավոր է, այդ հայտարարությունը լոկ հերթական փիար քայլն է: Իսկ ճշմարիտ գիտությունն ամեն օր բախվում է Կարմիր մոլորակը ենթարկելու անկարողության հետ` հոկտեմբերին Մարսի հերթական «զոհը» դարձավ «Սկիապարելլի» զոնդը: Հավանաբար, սա նշանակում է, որ Մասկը ստիպված կլինի սպասել:

Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկ

Ինչպես են աշխարհում նոր շունչ տալիս հնին

28 հոկտեմբերի 2016
Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկ
Ժամանակակից աշխարհում բնակչության աճի հետ մեկտեղ ուրբանիզացիան անխուսափելի և բնական երևույթ է: Կյանքի ռիթմն արագանում է, քաղաքները՝ մեծանում, իսկ հին շինությունները երբեմն կորցնում են իրենց արդիականությունն ու դառնում անպիտան:

Ավելի մութ չի լինում

Կփոխի՞ արդյոք նոր բացահայտումը Տիեզերքի մասին մեր պատկերացումները

26 հոկտեմբերի 2016
Ավելի մութ չի լինում
Հոկտեմբերի 24-ին հեղինակավոր Scientific Reports հանդեսում հրապարակված գիտական հոդվածը ցնցել է գիտական հանրությանը: Հոդվածում կասկածի տակ է դրվում գլխավոր տիեզերաբանական մոդելը, որի հիման վրա գիտությունը նկարագրում է Տիեզերքի լայնամասշտաբ կառուցվածքն ու պահվածքը: Աստղագետների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Տիեզերքի արագացված ընդլայնում կարող է և չլինել, իսկ դա նշանակում է, որ 21-րդ դարի գլխավոր գիտական գաղտնիքներից մեկը` այսպես կոչված «մութ էներգիան», կարող է ընդամենը սխալմունքի արդյունք լինել: Դա կարող է արմատապես փոխել մեր բոլոր պատկերացումներն աշխարհի մասին:

Արյան թանձրությունը հղիության ժամանակ

Ինչպես ախտորոշել և պայքարել հետևանքների դեմ

4 հոկտեմբերի 2016
Արյան թանձրությունը հղիության ժամանակ
Արյունը հեղուկ է, որը որոշակի կոնսիստենցիա ունի անոթներով հեշտությամբ անցնելու համար: Մածուցիկությունն արյան կարևորագույն պարամետրերից մեկն է:

Oրգանիզմի իր իսկ դեմ ուղղված զենքը

Ալերգիայի պատճառներն ու վտանգը

26 սեպտեմբերի 2016
Oրգանիզմի իր իսկ դեմ ուղղված զենքը
Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներից տառապող մարդկանց թիվը:

Պսիխոպաթ և սոցիոպաթ

Ո՞վ է ավելի վտանգավոր

5 սեպտեմբերի 2016
Պսիխոպաթ և սոցիոպաթ
Պսիխոպաթն ու սոցիոպաթը հոգեբանության մեջ ընդունված եզրույթներ են, որոնք կիրառվում են անձի հակասոցիալական խանգարումներով մարդկանց նկարագրության համար:
---