Ջեյմս Ապպատուրայ.Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Դուք` որպես Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում ՆԱՏՕ հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Հարավային Կովկասի երկրները և ՆԱՏՕ 28 անդամ երկրներն ընդհանուր շահեր ունեն, մենք չենք կարող խոսել Ալյանսի անդամ-երկրների անվտանգության մասին` չդիտարկելով Եվրաատլանտյան ողջ գոտու անվտանգության հարցը, որն ընդգրկում է իր մեջ նաև Հարավային Կովկասը: Հենց դա է հարավ-կովկասյան երկրների հետ մեր գործընկերության զարգացման հիմքը: Վրաստանի դեպքում մեր գործընկերությունը դրսևորվում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի և ամենամյա ազգային ծրագրի շրջանակներում: Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությունը զարգանում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) միջոցով: Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է խորացնել երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունն այդ երկրների հետ: Ի հավելումն դրան, Ալյանսն առաջարկում է ձևաչափերի լայն առաջարկ (Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ, հանդիպումներ ISAF շրջանակներում)` դրանով հնարավորություն ընձեռելով Հարավային Կովկասի երկրներին արտահայտել իրենց կարծիքը մի շարք հարցերի շուրջ: Ինչպե՞ս է գնահատում ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և Աֆղանստանում ISAF օպերացիաներում հայ խաղաղպահների ծառայությունը: Թույլ տվեք, առաջին հերթին շնորհակալություն հայտնել Հայաստանին ISAF շրջանակներում ընթացող օպերացիաներին մասնակցելու և այդ գործողություններում ձեր երկրի մասնակցությունն ընդլայնելու մտադրության համար: Մենք բարձր ենք գնահատում և շնորհակալ ենք ձեզ աջակցության համար, որը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարևոր մասնիկ է: Իմ կարծիքով, Հայաստանի և ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բավարար և ամրապնդվում են IPAP շրջանակներում: Բացի ISAF-ից, մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու վրա: Հայաստանը և ՆԱՏՕ-ն նաև շարունակում են տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսությունը: Հաջորդ տարի մենք հայկական ղեկավարության հետ քննարկելու ենք նոր IPAP օրակարգը, ինչը թույլ է տալու ընդլայնել մեր համագործակցության շրջանակները: Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ տեղի ունեցան երկրաշարժի հետևանքների վերացման զորավարժություններ: Ինչպե՞ս է զարգանում համագործակցությունն այդ ոլորտում: Սեպտեմբերին տեղի ունեցած զորավարժությունները հնարավորություն տվեցին տեսնել տարբեր երկրների ռազմական և քաղաքական միավորումների համագործակցության փորձը երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այդ զորավարժությունները թույլ տվեցին Հայաստանին ցուցադրել այս ողջ ընթացքում արձանագրված առաընթացը ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ կոմիտեի աշխատանքին արտակարգ իրավիճակների գործողությունների պլանավորման ուղղությամբ: Դա օգնում է Հայաստանին ծանոթանալ այլ ոլորտում համաշխարհային փորձի հետ: ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցություն և խորհրդատվություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես, IPAP շրջանակներում: Պարոն Ապպատուրայ, ՆԱՏՕ-ի Լիսաբոնկան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում պահպանվեց Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպումը, որը հիմնվում է միայն ԵԱՀԿ կողմից ընդունված սկզբունքներից մեկի` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ինչպե՞ս կարող եք վերլուծել այդ ձևակերպումը ՆԱՏՕ-ի պաշտոնական անձնանց հայտարարությունների լույսի ներքո, որոնց համաձայն, Ալյանսն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Թե՞ այդ ձևակերպումը մեծ մասամբ վերաբերվում էր Վրաստանի հակամարտությանը: ՆԱՏՕ երկրների ղեկավարները և կառավարությունները, իսկապես, վերջին հռչակագրում հղում կատարեցին Հարավային Կովկասում և Մոլդովայում ձգձգված հակամարտությունների վրա, հայտարարելով, որ հակամարտություններն անհանգստություն են առաջացնում: Պաշտպանելով երկրների տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնավարությունը` պետությունների ղեկավարներն ընդգծել են նաև հակամարտությունների խաղաղ լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների ներկա ձևաչափը հարգելը և կառուցողական մոտեցումը: Վերը նշվածները համապատասխանում են այն գաղափարներին, որոնք ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարներն ամրագրել են Ստրասբուրգում երկու տարի առաջ ընդունված նախկին հռչակագրում: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այստեղ նույնպես ՆԱՏՕ-ն չի փոխել դիրքորոշումը: Ալյանսն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության կարգավորման մեջ, բայց սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այդ առումով ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստանայում կատարված հայտարարությունը, որը հաստատում է երկու կողմերի հավատարմությունը խնդրի վերջնական կարգավորմանը և բացատրում, թե ինչպիսին պետք է լինի հակամարտության լուծման հիմքը: ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՆԱՏՕ-ն ինչպիսի՞ հույսեր ունի այս առումով: Մենք բավարարված էինք Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրմամբ: Դրանք թույլ էին տալիս բարելավել երկկողմանի հարաբերությունները և օգուտ բերել տարածաշրջանին: Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը նահանջ էր, բայց մենք հուսով ենք, որ գործընթացը կվերականգնվի: Վերջինը ժամանակները ԶԼՄ-ներում հաճախ հանդիպում են հրապարակումներ այն մասին, որ Թուրքիայի մերձեցումն արաբական աշխարհի երկրների հետ, մեղմ ասած, ՆԱՏՕ-ի սրտով չէ: Խոսակցություններ են եղել նույնիսկ Ալյանսից Թուրքիայի հնարավոր բացառման մասին: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները: Այդ տեղեկությունները ոչ միայն անհիմն են, այլ նաև սխալ: ՆԱՏՕ-ն ինքն է ամրապնդում հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Սերտ են հարաբերությունները Թուրքիայի` ՆԱՏՕ առանցքային դաշնակցի հետ, և արաբական աշխարհի հետ հարաբերություններն արժեքավոր են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ՆԱՏՕ-ի համար:Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |