ԼՈՆԴՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԻ

PanARMENIAN.Net - Լոնդոնի քաղաքապետարանի շենքի սեփականատերը 77-ամյա հայազգի մեծահարուստ Տիգրան Իզմիրլյանն է, որն այժմ բնակվում է Շվեյցարիայում: Ինչպես այս շաբաթ հաղորդել է «Սանդի թայմս» բրիտանական թերթը, Լոնդոնի քաղաքապետարանը 25 տարով վարձակալել է շենքը մի ընկերությունից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Իզմիրլյանին: Ըստ աղբյուրի, 1990 թվականին Իզմիրլյանների ընտանիքը հիմնել է հիմնադրամ, որի միջոցներով կառուցվել է Երեւանի համալսարանի գրադարանը, ինչպես նաեւ տարբեր շինություններ Ռազմական ակադեմիայում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Բացի այդ 1999 թվականին հիմնադրամը 3 միլիոն դոլար է նվիրաբերել «Եվրասիա» հիմնադրամին` Հայաստանում մանր եւ միջին բիզնեսը զարգացնելու նպատակով:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---