Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լատվիայի պատվիրակությունը Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորությամբ այցելել է Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Լատվիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան նաեւ այցելել է ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ գրառում է արել թանգարանի հուշամատյանում.«Հայոց ցեղասպանության զոհերի պատվին մենք հավերժ կհիշենք զահվածների մասին եւ մեր տուրքն ենք մատուցում անմեղ զոհերին: Մենք պետք է զգուշացնենք մեր ապագա սերնդին, եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի: Մենք պետք է զգույշ լինենք, եւ թույլ չտանք նման հանցագործության կրկնություն»: Նշենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---