// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պյատիգորսկում անհայտները փորձել են հրկիզել Հայկական մշակույթի կենտրոնի շենքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Պյատիգորսկում (Ստավրոպալի երկրամաս) փորձ է արվել հրկիզելու քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ գտնվում են մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների գրասենյակները, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Մշակութային կենտրոնի շենքը գտնվում է քաղաքի հայկական եկեղեցու հարեւանությամբ: Հանցագործության պահը գրանցել էին տեսադիտարկման խցիկները: Երեք հանցագործները նախապես կանաչ ներկով շենքի պատին գրել էին «Ալլահ աքբար», որից հետո պատուհանից ներս էին նետել պայթուցիկ խառնուրդով շիշը: Բարեբախտաբար, պայթյունի ալիքը բախվել է պատուհանի շրջանակին, եւ չի ներխուժել ներս: Կենտրոնի դիմաց գտնվող բնակելի տների բնակիչները լսելով պայթյունի ձայնը, կանչել են հրշեջների, որոնք եկել են յոթ րոպեի ընթացքում եւ հանքցրել են հրկիզումը: Հանցագործության վայր է կանչվել նաեւ օպերատիվ խումբ եւ կինոլոգ շան հետ, սակայն հետքը տարել է մինչեւ ճանապարհը, որտեղ եւ ընդհատվել է` ըստ երեւույթին, զանցանք կատարողները հեռացել են մեքենայով:





Նոյեմբրի 13-ին, Պյատիգորսկում տեղի է ունեցել էթնիկ խորհրդի արտահերթ նիստ, որին ներկա են եղել յոթ համայնքների` բուլղարական, Դաղստանի ժողովրդների մշակութային կենտրոնի, Պյատիգորսկի հունական համայնքի, «Գեուլա» հրեական համայնքի, «Յատրան» ուկրաինացիների միավորման, Պյատիգորսկի ադիգեների քաղաքային ինքնավարության, քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչները: Նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես, ասվում է.«...Ինչպես հայտնի է դարձել, անհայտ անձինք կենտրոնի շենքի պատին գրել են «Ալլահ ակքբար», պայթուցիկ նյութով շիշ են նետել, որի արդյունքում էլ հրկիզում է տեղի ունեցել: Նման գործողությունները օրենքը որակավորում է որպես գույքի ոչնչացում հրկիզման միջոցով, միեւնույն ժամանակ, պատին արված գրությունը վկայում է, որ այդ չարիքը գործած մարդկիկ նպատակ ունեին ապակայունացնել վիճակը Պյատիգորսկում եւ քաղաքի մահմեդական բնակչության եւ իսլամի մշակութային օբյեկտների դեմ ինչ-որ գործողություններ հրահրելու նպատակով: Այդ աղաղակող փաստը հերթական օղակը դարձավ նման փաստերի շարանում, որոնք ցավոք սովորական երեւույթներ են դարձել մեր քաղաքի համար: Այդ ամենը հանցագործությունների մի ալիք է, որոնք ընդհանուր գաղափար ունեն` միտված քաղաքացիական հասարակության հիմքերի եւ բարոյահոգեբանական արժեքների խարխլմանը, ինչը չի կարող չմտահոգել հասարակությանը, այդ թվում նաեւ ազգային մշակութային կազմավորումներին: Պյատիգորսկի Էթնիկ խորհուրդը, որը միավորում է քաղաքի ազգային համայնքները, դատապարտում է վանդալիզմի այս ակտը, եւ դիմելով քաղաքի բազմազգ բնակչությանը, ընդգծում է նման տեսակի սադրանքներին բնակչության կողմից օրենքի շրջանակներից դուրս պատասխան ռեակցիայի անթույլատրելիությունը...Պյատիգորսկի Էթնիկ խորհուրդը համոզվածություն է հայտնել, որ համապատասխան ուժային կառույցները մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն եւ մեղավորները կենթարկվեն ՌԴ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության, ինչպես նաեւ հույս ենք հայտնում, որ քաղաքային իշխանությունները անաչառ գնահատական կտան պատահածին:





Ինչպես հաղորդել է ՌՀՄ Ստավորպոլի երկրամասի գործադիր տնօրինության տնօրեն Էդուարդ Քոնդյանը, Պյատիգորսկի հայկական ազգամշակութային ինքնավարության ղեկավարությունը նոյեմբերի 14-ին համապատասխան հայտարարություն կփոխանցի քաղաքի դատախազություն, ՆԳՎ եւ աշխատակազմ: Ըստ Է.Քոնդյանի, կասկած չկա, որ կատարվածը մահմեդականների ձեռքի գործը չէ: «Այդ վարկածը մենք ընդհանրապես չենք դիտարկում»,-նշել է նա: «Մենք կապ ենք տեսնում Պյատիգորսկում Հայկական մշակույթի կենտրոնի շենքի հրկիզման փորձի եւ օրերս Բուդյոնովսկում կատարված վայրագության միջեւ,-ասում է Է.Քոնդյանը,-իսկ ընդհանրապես, եւ քաղաքում, եւ երկրամասում բավականին հաճախակի են էթնիկ փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունները, օրինակ, համապատասխան գրությունները պատերի վրա: Մի քանի օր առաջ «Պյատիգորսկի սառցակոմբինատ» ԲԸ-ի պատերին կարելի էր կարդալ. «սեւերին` գազանանոց, հրեաներին` գետտո»: Մենք ջանում ենք տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրել դրան:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին