// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ստավրոպոլի երկրամաս. Վանդալների ձեռքից տուժել է 55 գերեզման

PanARMENIAN.Net - Գեորգիեւսկի (Ստավրոպոլի երկրամաս) արվարձանում վանդալների ձեռքից տուժած գերեզմանների մեծ մասը պատկանում է ռուսներին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, տուժել են նաեւ հայերին, գնչուներին եւ կորեացիներին պատկանող գերեզմաններ: Ըստ Գեորգիեւսկի հայ համայնքի նախագահ Յուրի Սահակյանի, քաղաքի վարչակազմը խոստացել է 3-4 օրվա ընթացքում վերականգնել բոլոր տուժած տապանաքարերը: Հիշեցնենք, որ այդ բարբարոսությունը կատարվել է դեկտեմբերի լույս 17-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքի արվարձանում: Իսկ ավելի վաղ, դեկտեմբերի լույս 6-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Նադեժդա գյուղի գերեզմանատանը պղծվել էին 14 հայկական գերեզմաններ:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին