Ռուսասկան ԶԼՄ-ներ. Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները Փարիզի արվարձան Ռամբույեում փետրվարի կեսին տապալվեցին, շատերը նրանցից, ով հույսեր էին կապում բանակցային գործընթացի հետ, ստիպված էին վերանայել իրենց տեսակետը: Չնայած հանդիպման ընդհանուր առմամբ բարենպաստ մթնոլորտին, եւ միջնորդների` առաջին հերթին Ֆրանսիայի, ջանքերին, Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի քայլ չեն արել դեպի խնդրի լուծումը: Հետագայում ավանդաբար միմյանց մեղադրելով, Բաքուն եւ Երեւանը սկսեցին միմյանցից եթե ոչ բացթողումներ, ապա ռիսկային քայլեր ակնկալել, դրանց համարժեք պատասխան տալու համար: Առաջինը նման քայլի դիմեց Հայաստանի նախագահը, գրում է Լենտա.ռու-ն: Այդ վարկածով, «փաստորեն Քոչարյանը վերջնագիր ներկայացրեց ադրբեջանցիներին` Ադրբեջանին մնում է միայն կամ գոհացնել հայկական կողմի ցանկությունները, կամ էլ, արդեն չշեղվելով դիվանագիտական մանեվրների վրա, պատրաստվել պատերազմի, քանի որ Քոչարյանը, կասկածի տակ առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստորեն հայտարարեց նրա հողերը անեքսիայի ենթարկելու մասին»: Ինտերնետ-կայքը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթից մեկ օր առաջ, ղարաբաղյան կարգավորման շուրջ իր մտքերը կիսեց նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը:



«Եթե համեմատենք երկու առաջնորդների ելույթները, ապա հասկանալի է դառնում, որ Քոչարյանը փաստորեն պատասխանեց Ալիեւին, ընդ որում պատասխանի համար օգտագործելով գրեթե նույն ձեւակերպումները: Ճիշտ է, եթե Ադրբեջանի նախագահը շեշտը դրեց այն բանին, որ զինված հակամարտության դեպքում իր երկիրը ուղղակի կճնշի հակառակորդին, ապա Քոչարյանը շեշտը դրեց բուն հայամետ Լեռնային Ղարաբաղի վրա, որի հետ միասին Երեւանը կհակազդի Բաքվի ագրեսիվ ծրագրերին: Ընդ որում, հիշատակելով Ղարաբաղը ճանաչելու մասին, Հայաստանի նախագահը իր ադրբեջանցի գործընկերոջից հեռուն գնաց, տեղափոխելով երկխոսությունը բոլորովին այլ մակարդակի վրա:



Ադրբեջանցի քաղաքագետները գտնում են, որ իրականում Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները ներկայումս նույնիսկ համընկնում են` երկու կողմերին էլ հարկավոր է ձգձգել հակամարտությունը, սակայն դրա համար ժամանակ առ ժամանակ պետք է հանրությանը գրգռել բարձր հայտարարություններով: «Փաստարկները հետեւյալն են` Ադրբեջանը ձգում է ժամանակը ուժ հավաքելու եւ հետագայում իր ռազմական հզորությամբ Հայաստանին ճնշելու համար, իսկ Երեւանում հուսով են, որ աստիճանաբար համաշխարհային հանրությունը կդադարի ի դեմս Լեռնային Ղարաբաղի տեսնել անջատողական կազմավորում, առավել եւս, որ Կոսովոյի ճանաչման աճող հնարավորությունը կարող է Ստեփանակերտին տալ լրացուցիչ, գուցե եւ գլխավոր հաղթաթուղթը: Սակայն այդպես էր մինչեւ Քոչարյանի ելույթը, այժմ ադրբեջանցիները ստիպված են պատասխան քայլի դիմել»,-գտնում է հոդված հեղինակ Պյոտր Բոլոգովը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---