Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինվոր է մահացել, որից 8-ը՝ ոչ մարտական պայմաններում

Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինվոր է մահացել, որից 8-ը՝ ոչ մարտական պայմաններում

PanARMENIAN.Net - 2014 թվականի 2 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում արդեն 12 զինվոր է մահացել, 17-ը՝ վիրավորվել: Ըստ «Թուրանի», այդպիսի տվյալներ է բերում «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը:

Ասվում է, որ վիճակագրությունը ներկայացվել է ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի հիման վրա:

12 զոհվածներից 4-ը մահացել են մարտական պայմաններում, 8-ը՝ ոչ մարտական: 8 ոչ մարտական կորուստներից չորս զինծառայող ինքնասպան է եղել, երկուսը մահացել են հիվանդություններից, երկուսը՝ ՃՏՊ-ից:

Ընդհանուր կորուստներից 11-ը Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ են, մեկը՝ արդարադատության նախարարության: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 7 ադրբեջանցի զինվորական տուժել է ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, 5-ը՝ ՃՏՊ հետևանքով, 2-ը ինքնասպանության փորձ են կատարել, 1-ը՝ պայթել է ականի վրա, 2-ը՝ շփման գծում փոխհրաձգության արդյունքում:

Վիրավորներից 14-ը Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ են, 2-ը՝ սահմանապահ զորքերի, 1-ը՝ պենիցիտար ծառայության:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հայկական կողմը հայտարարել էր, որ դիվերսիայի հետևանքով ադրբեջանցիները մեծ կուսրտներ են կրել՝ 8 սպանված և ավելի քան 20 վիրավոր: Ադրբեջանի ՊՆ-հերքեց ինչպես դիվերսիաների փաստը, այնպես էլ զոհերի ու վիրավորների մասին հաղորդագրությունը: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսեցին հաղորդագրություններ հայտնվել «դժբախտ պատահարների» լամ կենցաղային պատճառների հետևանքով զոհված ու վիրավոր զինվորների մասին:

Հունվարի 23-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, թե շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ղարաբաղյան կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանցի կապիտան Էլնուր Ջաֆարովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով Ջաֆարովը հետմահու պարգևատրվել է «Ծառայությունում վաստակի համար» 3-րդ աստիճանի մեդալով: ԼՂՀ ՊԲ-ն հերքել էր այդ հաղորդագրությունը՝ հայտարարելով, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովն իրականությանը չի համապատասխանում:

Եվս մեկ վիրավորել է ինքն իրեն՝ վնասելով ոտքը: Վիրավորը հոսպիտալացվել է: Եվս մեկ դեպքի մասին գրում է Haqqin.az-ը: Ըստ տեղեկատվույթան, Ղազախի շրջանի N զորամասում ծառայող Հուսեյն Մագոմեդովն անհետացել է, հանգամանքները դեռևս պարզված չեն: Կարծում են, որ նա դիմել է փախուստի, այժմ նրան որոնում են:

Հունվարի 21-ին, ադրբեջանական APA գործակալությունը հայտնեց շփման գծում Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովի մասին, որը, «խախտելով անվտանգության կանոնները», հրազենային վիրավորում է ստացել իրեն իսկ ամրագրված զենքից: Ոտքի հրազենային վիրավորում ստացած զինվորը տեղափոխվել է հոսպիտալ: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, համաձայն որիմերձճակատային գծում, որոշ տվյալների համաձայն՝ Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծի մերձակայքում, «վթարի է ենթարկվել զինվորական մեքենան»: «ՃՏՊ արդյունքում» տուժել է երեք ադրբեջանցի զինծառայող:

Փետրվարի 26-ին ադրբեջանական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ առաջնագծում հայկական կողմից «հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող» Նոխբալաև Քերեմ Շահին օղլուն: Ընդ որում Ադրբեջանի ՊՆ-ն հետմահու պարգևատրել է նրան «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, թեև չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչի համար է այն տրվել:

Ադրբեջանական բանակի մեկ այլ զինծառայող «պատահաբար» վիրավորել է ինքն իրեն: 19-ամյա Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ոտքին՝ վիրավորելով ինքն իրեն:

Ադրբեջանական մամուլում հերթական տեղեկությունները տարածվեցին, որ փետրվարի 6-ի երեկոյան հայկական կողմի՝ «շփման գծում հրադադարի հերթական խախտման արդյունքում դիպուկահարի գնդակից զինվորական պարտքը կատարելիս զոհվել է շարքային Էշգին Գուլիևը», ում հետմահու «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ է շնորհվել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկությունները հերքել է: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ազերիների տարածած լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես նա ասաց, հրադադարի ռեժիմի խախտման աճ չի գրանցվել, իսկ Ադրբեջանի կողմից խախտումները սովորական բնույթի են:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---