// IP Marketing video - START// IP Marketing video - END

Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին ռասիզմի դեմ պայքար մղել

PanARMENIAN.Net - Ռասիզմի ու անհանդուրժողության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) գտնում է, որ Ռուսաստանում բավական գործ չեն անում անհանդուրժողության, ռասայական ատելության դեմ պայքարի ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: «Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ երրորդ զեկույցում», որ հրատարակվել է 2006 թվականի մայիսին Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմնի կողմից, նշվում են մի շարք դրական տեղաշարժեր դիտարկվող շրջանում եւ քայլեր, որ արվել են հանդուրժողություն ու միջէթնիկական երկխոսություն ապահովելու համար:



Միեւնույն ժամանակ, ընդգծվում է, որ պետք է շտապ միջոցներ ընդունել այդ հարցի դեմ պայքարելու համար: Հանձնարարականները, որ կային ՌԱԵՀ 2001 թվականի նոյեմբերին լույս տեսած

նախկին զեկույցում, ասվում է փաստաթղթում, «կամ չեն իրականացվել, կամ էլ իրականացվել են մասամբ»:



Զեկույցի հեղինակների տվյալներով, երկրում ավելացել են հրեատեցության դեպքերը, ինչպես նաեւ ռասիզմը եւ ընդհանուր անհանդուրժողությունը: Աճել է ռասիզմի ծնունդ հանդիսացող բռնությունների թիվն ու անհանդուրժողական հայտարարությունների թիվը քաղաքականության մեջ:



«Ռասիստական հարձակումների զոհ են դառնում,- ընդգծվում է փաստաթղթում,- մեծամասամբ չեչենները ու Կովկասի ժողովրդի այլ ներկայացուցիչները, գնչուները, մեսխետցի թուրքերը, ԱՊՀ երկրների քաղաքացիները, աֆրիկացիները, ասիացիները, ինչպես նաեւ կրոնական փոքր խմբերը, այդ թվում հրեաները»,- ասվում է զեկույցում: Քրեական իրավունքը, որ ուղղված է ռասիզմի դեմ, հաճախ չի գործում, քանի որ հանցագործությունների ռասսիտական դրդապատճառները միշտ չէ, որ հաշվի են առնվում: Զեկույցում հատուկ նշվում է զանգվածային լրատվամիջոցնեորվ ազագմիջյան ատելություն սերմանելու փորձերի պատժելիության կարեւորությունը:



Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում սպանվել է 19-ամյա հայ Արթուր Սարդարյանը: Հարձակումը կատարվել է մերձմոսկովյան էլէեկտրագնացքում` «Կլյազմա» կայարանի շրջակայքում, դեռ մայիսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Երկու հարձակվողները դանակով հարվածը հասցրել են ետեւից պարանոցին` կտրելով քներակը, ապա 5 անգամ հարվածել են կրծքին` սրտի շրջանում: Դրանից հետո վթարային արգելակման համար նախատեսված ձգանի միջոցով կանգնեցրել են գնացքն ու անհայտացել: Ականատեսների խոսքերի համաձայն, հարձակվողները գոչում էին «Փա'ռք Ռուսաստանին»: Ապրիլի 22-ին հայազգի երիտասարդ Վիգեն Աբրամյանցը եւս սպանվել էր սափրագլուխների կողմից «Պուշինսկայա» կայարանի նախասրահում:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին