// IP Marketing video - START// IP Marketing video - END

2006 թվականի սկզբից Ռուսաստանում սափրագլուխներն սպանել են 18 մարդ

PanARMENIAN.Net - Այս տարվա սկզբից Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելության հողի վրա տուժել են 107 հոգի, 18-ը մահացել են: Այդ մասին հայտնում է «Նովիե Իզվեստիա» թերթը: Մոսկվայում տարվա սկզբից սափրագլուխների հարձակումների արդյունքում մահացել է 10, տուժել 38 հոգի: Սանկտ Պետերբուրգում մահացել է 4 մարդ, իսկ 20-ը վնասվածքներ են ստացել: 2006 թվականին սափրագլուխների հարձակումներ են արձանագրվել Ռուսաստանի ավելի քան 15 շրջաններում: «Եթե ավելի վաղ սափրագլուխները, որպես կանոն, հաձրակվում էին Կովկասի ու Կենտրոնական Ասիայի եկվորների վրա, ապա հիմա ռիսկի գոտիում են հայտնվել նաեւ երիտասարդական ենթամշակույթների, ինչպես նաեւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները»,- գրում է թերթը:



Իրավապաշտպանները գտնում են, որ այսօր Ռուսաստանում գործում են ավելի քան 50 հզ. այսպես կոչված սափրագլուխներ: «Այլատյացության այսպիսի բարձր մակարդակի դեպքում, որը գոյություն ունի մեր երկրում, համոզված արմատականների քանակն այնքան կարեւոր չէ, քանի որ բավական է փոքր կայծ եւ նեոնացիստների շատ փոքր խումբ, որպեսզի այդ ամենը բռնկվի, եւ պասիվ այլատյացները, որոնք կազմում են բնակչության 60 տոկոսը, դառնան ակտիվ: Այդ տեսանկյունից սափրագլուխների քանակը ցույց է տալիս բռնության թափը»,- սրանք «Amnesty International» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության տվյալներն են` բերված Ռուսաստանում այլատյացության վերաբերյալ զեկույցում:



«Այս թիվը ստացվում է երեք ճանապարհներով. առաջին հերթին, ինֆորմացիաների մի մասը հնարավոր է լինում ստանալ իրավապահ մարմիններից, երկրորդ հերթին, դրանք հակաֆաշիստական մարմինների հաշվարկներն են, իսկ երրորդ հերթին` հենց սափրագլուխների հաշվարկներն են»: Այժմ իրադրությունը խճճվել է. բավական շատ «մոդայամոլներ» են հայտնվել, քանի որ սափրագլուխները գովազդված են եւ ադյիսպիսին լինելը պարզապես մոդայիկ է, սակայն նրանց չի կարելի ամբողջությամբ այդ ենթամշակույթի ներակայացուցիչ համարել: Այդպիսին են մոտավորապես ընդհանուր քանակի մեկ երրորդից մինչեւ կեսը: Բացի այդ հայտնվել են այսպես կոչված ցանցային սափրագլուխներ: Նրանք, համենայն դեպս, մի առ ժամանակ որեւէ ակտիվ գործնեության չեն մասնակցում, պարզապես նստում են ինտերնետում ու գրում են իրենց հորինված «հերոսությունների» մասին: Սովորաբար, նրանք կամ մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեն. գուցե նրանք փորձել են որեւէ խումբ մտնել, սակայն հասկացել են, որ կլինեն հիերարխիայի ստորին հատվածում: Այդ պատճառով ոչ ոք չի կարող ստույգ տվյալներ հայտնել: Իրվապահները եւս չունեն դրանք»,- նշվում է «Նովիե Իզվեստիայի» հոդվածում:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին