// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի, դատախազությունը դա պատահականություն է համարում

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Մոսկվայի Հյուսիս-արեւելյան շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի մեկ քաղաքացու սպանության եւ մեկ այլին վիրավորելու փաստով: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ` «սպանություն» հոդվածով եւ ՌԴ ՔՕ 30 եւ 105` «մահափորձ» հոդվածներով,-հաղորդել է Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոն: Նա հաղորդել է նաեւ, որ ավելի վաղ այդ հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Նոգինսկի միսկոմբինատի 52-ամյա վարորդ-պահակը: Նրա հետ տարվում են քննչական միջոցառումներ: «Հանցագործությունը կատարվել է հանկարծակի ծագած վեճի ընթացքում»,-ասել է Մարչենկոն: Հայաստանի երկու քաղաքացիների վրա հարձակումը կատարվել է շաբաթ օրը 19:35-ին զբոսայգում: Նրանց վրա կրակ է արձակվել խլացուցիչով ատրճանակից: Հայաստանի 44-ամյա քաղաքացին հարված է ստացել կրծքավանդակին` սրտի շրջանում եւ տեղում մահացել է: 24-ամյա հայը նույնպես վիրավորվել է, սակայն ողջ է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ քննիչների, ատրճանակը հայտնաբերվել է պատահարի վայրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին