Նիժնի Նովգորոդում դատում են հայի սպանության մեջ մեղադրվող սափրագլուխների

PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդի Սորմովի շրջանի դատարանում սկսվել է դատական գործընթաց տեղացի երկու երիտասարդների նկատմամբ, որոնք հանդիսացել են սափրագլուխների կազմակերպության անդամներ, ազգային թշնամանքի հրահրման ու հայի սպանության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Պրիվոլժիայի դաշնային շրջանի Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո-ծառայությունը: Մամլո ծառայության տվյալներով, Ալեքսանդր Բոյցովը մեղադրվում է ծայրահեղական գործողությունների հանրային կոչերում, ինչպես նաեւ ատալության հրահրման ու մարդկային արժանապատվության ստորացման մեջ` ազգային պատկանելությունից ելնելով: Նրա ծանոթ Ռոման Լավրենտյեվը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ:



Ինչպես հայտնել են մամլո ծառայությունում, հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ անցյալ տարվա սեպտեմբերի 17-ի երեկոյան Բոյցովը, ալկոհոլային խմիչքներ օգտագործելով, Լավրենտյեվի եւ այլ երիտասարդների հետ կոչեր էր անում բռնություն կիրառել ոչ սլավոնական ազգության մարդկանց նկատմամբ: Նույն երեկոյան, երիտսարդների նույն խմբի հետ նկատել են կովկասյան արտաքինով երկու տղամարդկանց, որոնցից մեկը Թոմաս Ամարյանն էր: Կովկասցիները ծխախոտ չեն ունեցել, որ նրանցից խնդրում էր Լավրենտյեվը, եւ, վախենալով հնարավոր ծեծից, նրանք փորձել են փոխչել այդ խմբից, նշել է գործակալության զրուցակիցը:



Չստանալով ծխախոտ` հարբած Լավրենտյեւը որոշել է սպանել Ամարյանին եւ վազել է նրա հետեւից: Երբ հայը սայթաքել եւ ընկել է, սափրագլուխը, հասնելով նրան, գրպանից հանել է դանակը եւ սկսել է հարվածել: Ստացված վերքերից տուժածը մահացել է թիվ 12 քաղաքային հիվանդանոցում: Հարձակման ենթադրյալ մասնակիցների որոշման եւ ձերբակալման համար ՌԴ ՆԳՆ ՊԴՇ ԳՎ-ի «Տ» կենտրոնի աշխատակիցներից պահանջվեց երկու ամիս, ավելացրել են մամլո ծառայությունում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա