«Մոսկովսկի կոմսոմոլեց». Ա-320-ի կործանման մեղավորներին հարկավոր է որոնել գետնի վրա

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության ուղեւորատար ինքնաթիռի 113 մարդու կյանք խլած վթարից մեկ ամիս անց պաշտոնայներն այդպես էլ չհրապարակեցին այդ ողբերգության պատճառները: Բոլոր ոչ պաշտոնական վարկածները հանգում են մեկ վարկածի` օդաչուների մեղքին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Սակայն ինքնագրիչների վերծանումներն ասում են այն մասին, որ մարդկանց մահվան մեղավորին պետք է որոնել հողի վրա: Անցել է արդեն շուրջ երեք շաբաթ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում վերծանվեցին մայիսի լույս 3-ի գիշերը կործանված Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը»: Ֆրանսիացի մասնագետները վերծանումների տվյալները հանձնել են Միջպետական ավիացիոն կոմիտե (ՄԱԿ): ՄԱԿ-ից վթարի պատճառների պաշտոնական բացատրություն մինչ այժմ չի հնչել, սակայն բոլոր ոչ պաշտոնական վարկածները հանգում են մեկ վարկածի` օդաչուների սխալին: «ՄԿ» փորձագետների անցկացրած ինքնագրիչների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ «մարդկային գործոնը» չի կարելի համարել ողբերգության միակ պատճառը, գրում է թերթը: Ըստ փորձարկիչ օդաչու Ալեքսանդր Ակիմենկովի, ուղղակի Ա-320-ի անձնակազմին չի բավարարել բարձրությունը: Սակայն, գտնում է նա, անձնակազմի ոչ ադեկվատ գործողությունների պատճառը տեխնիկան է եղել: «Հատկապես ցանկանում եմ նշել, որ մեր, օդաչուների շրջանում, ինքնասպաններ չկան: Եվ եթե զոհվում է անձնակազմը, իր հետ այն աշխարհ տանելով հարյուրավոր ուղեւորների, ապա մեղավորներին պետք է որոնել ներքեւում` ողջ մնացածների մեջ»,-հայտարարել է Ալեքսանդր Ակիմենկովը:



Օրերս Ֆրանսիայում «Ա-320-ի» ինքնագրիչների տվյալների վերծանման հիման վրա կկատարվի ավիալայների թռիչքի եւ վթարի մոդելավորում: Թռիչքի մոդելավորումը ձայնային եւ տեխնիկական պարամետրերի համադրում է, որոնք կօգնեն վերականգնել կործանված օդանավի թռիչքի լրիվ պատկերը: Ինչպես կարծում են մասնագետները, երեք-չորս օրից ՄԱԿ-ը կկայացնի իր վերջնական եզրակացությունը ողբերգության պատճառների մասին:



Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---